You are here

«Ընտանիք» կենտրոն. «Արհեստը որակ է, արվեստը` բովանդակություն» խորագրով ցուցահանդես

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը նոյեմբերի 22-ին Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցում կազմակերպել էր գորգագործության, կարպետագործության և ասեղնագործության խմբակների սաների ձեռքի աշխատանքների ցուցադրություն: Ցուցահանդեսի նպատակն էր բարձրացնել հետաքրքրությունն ազգային  արհեստի և արվեստի նկատմամբ, կարևորել հայկական արհեստների  դերն ու նշանակությունը մշակույթի պահպանման գործում, ինչպես նաև ներկայացնել սաների ստեղծագործական կարողություններն  ու  հմտությունները:
Միջոցառման ընթացքում խմբակների սաները ցուցադրված արհեստներով հետաքրքրված աշխակերտներին, մանկավարժներին և ծնողներին ներկայացրեցին  գորգագործությանը, կարպետագործությանը և ասեղնագործությանը բնորոշ առանձնահատկությունները, կատարեցին նաև աշխատանքային գործընթաց՝ ներգրավելով դպրոցի աշակերտներին: 
Դպրոցի տնօրեն Ա. Գրիգորյանը երախտագիտության խոսքեր ուղղեց  ցուցահանդեսի կազմակերպիչներին՝ իր սաներին ազգային արհեստի և արվեստի ճյուղերին հաղորդ դարձնելու համար:
 
Ն. Մարտիրոսյան
 
 
 
      
27/11/2018