You are here

«Ընտանիք» կենտրոն. «Հարցերի տարափ» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ նվիրված Ֆրանկոֆոնիային

Մարտի 18-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Հարցերի տարափ» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ՝ նվիրված Ֆրանկոֆոնիային: Մրցույթին մասնակցում էին «Ընտանիք» կենտրոնի, ՇՊՀ-ի, Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցի և տնտեսագիտական վարժարանի թիմերը:
Ժյուրիի կազմում էին ՇՊՀ-ի ֆրանսերենի դասախոսներ Գայանե Գալստյանը և Գայանե Հարությունյանը, ʺKASAʺ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Ֆրանկոֆոնիա» ծրագրի պատասխանատու Աննա Ունուպօղլյանը և «Դեպի Հայք» հիմնադրամի կամավոր Նշան Բալյանը: 
Միջոցառման նպատակն էր խորացնել դեռահասների գիտելիքները ֆրանսիական մշակույթի վերաբերյալ, նպաստել Ֆրանկոֆոնիայի տարածմանը, բացահայտել և զարգացնել սաների ինտելեկտուալ կարողությունները:
Թիմերը շատ ակտիվ էին, մասնակցում էին մեծ խանդավառությամբ՝ լավագույնս ներկայանալու ձգտումով: Խաղն ընթացավ թեժ և համառ պայքարում: 
Խաղի ավարտին ժյուրիի անդամներն ամփոփեցին արդյունքները: Մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.  1-ին տեղը զբաղեցրեց «Ընտանիք» կենտրոնի «Եղբայրություն» թիմը, 2-րդ տեղը՝ Գյումրու թիվ 10 հիմնական դպրոցի «Զևս» թիմը, 3-րդ տեղը՝ ՇՊՀ-ի «Աստղիկներ» թիմը: Հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով: Իսկ Գյումրու տնտեսագիտական վարժարանի «Ֆրանկոֆոններ» թիմը մասնակցության համար ստացավ խրախուսական պատվոգիր:
ՇՊՀ-ի դասախոս Գայանե Հարությունյանը շնորհակալություն հայտնեց նմանատիպ նախաձեռնության համար և նշեց, որ ներկայումս անգլերենին զուգընթաց շատ է կարևորվում նաև ֆրանսերենի իմացությունը: Իսկ ʺKASAʺ շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Ֆրանկոֆոնիա» ծրագրի պատասխանատու Աննա Ունուպօղլյանը կարևորեց համագործակցությունը ֆրանկոֆոն կառույցների հետ և նշեց, որ միջոցառումը հնարավորություն տվեց ոչ միայն խորացնել գիտելիքները, այլև խթանեց Ֆրանկոֆոնիայի տարածմանն ու զարգացմանը:
 
Վ. Նահապետյան
           
20/03/2019