Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված Հայաստանը ներկայացրած «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաներ Կարինե Տիգրանյանը, Նորայր Հակոբյանը, Ալեն Հարությունյանը և Սարգիս Հակոբյանը՝ հաղթահարելով մրցույթի 3 փուլերը, եզրափակչում գրանցել են փայլուն հաղթանակ․
Կարինե Տիգրանյանը արժանացել է Մեծ Մրցանակի/ Գրան Պրի/, իսկ երեք պատանի- երաժիշտները առաջին պատվավոր հորիզոնականում են։
Միջազգային հեղինակավոր մրցույթին ելույթ են ունեցել 27 երկրների 120 մասնակիցներ, իսկ ժյուրիի կազմում ընդգրկված են եղել 30 երկրների ճանաչված երաժիշտներ։
«Brilliant Voices 2020» Գրան պրի մրցանակակիր Կարինե Տիգրանյանը մրցույթի կազմակերպիչների կողմից հնարավորություն է ստացել մասնակցելու 2021 թվականին Մոնակոյի Մոնտե Կառլոյում կայանալիք միջազգային երգի մրցույթին։
Չընհատվող ու իրար հաջորդող հաղթանակների գործում տնօրինությունը կարևորում ու բարձր է գնահատում կենտրոնի երգարվեստի խմբակի ղեկավար Արևիկ Թանաշեանի արդյունավետ աշխատանքը։
Աննման Մինասյան
24/09/2020