You are here

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի ամփոփում

ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն ՊՈԱԿ-ն ամփոփեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը: «Ընտանիք» կենտրոնը շուրջ 9 տարի հաջողությամբ իրականացնում է ծրագիր՝ ուղղված դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը, բացահայտելու սեփական ներուժն արհեստի և արվեստի ոլորտում, և իհարկե այս ամենում կարևորվում է արտադպրոցական կրթության դերը: Ծրագրի առանցքային կարևոր գործոններն են ՝ փոխայցելությունների միջոցով ամրապնդել կենտրոն-համայնք համագործակցությունը, արևորել միջհամայնքային կապը: Այս տարիների ընթացքում ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրից օգտվել և վարպետության դասեր են առել Շիրակի, Արմավիրի և Լոռու մարզերի ավելի քան 100 գյուղական համայնքների հինգ հազարից ավելի մանկավարժներ, տասը հազարից ավելի դեռահասներ, ինչպես նաև Ջավախքի և Արցախի կրթամշակութային հաստատությունների սաներ: Շիրակի մարզի հեռավոր, բարձրադիր ու սահմանամերձ գյուղական համայնքներում արտադպրոցական դաստիարակչական աշխատանքները բավարարելու, ազգային արհեստի ու արվեստի բնագավառում ինքնարտահայտվելու, և շնորհալի դեռահասների համար մասնագիտական կողմնորոշման հարցում օժադակելու հստակ քայլեր են մշակված: Այս տարվա ծրագրում օգոստոսից մինչև նոյեմբեր ամիսներին Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ 13 գյուղական համայնքներում, Ջավախք աշխարհի կրթամշակութային հաստատություններում մասնագտական կողմնորշման և վապետության դասեր անցկացվեցին: 44 օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված ու Շիրակի մարզում ապաստանած դեռահասների համար դասընթացներն կազմակերպվեց «Ընտանիք» կենտրոնում: Ծրագրում ընդգրկվում են համայնքների ու կրթամշակութային հաստատությունների մանկավարժներն ևս, վերջիններիս հնարավորություն է ընձեռվում վարպետութան դասերի միջոցով ծանոթանալ արտադպրոցական կրթության կազմակերպմանը, մասնակցել տեսական և գործնական դասընթացներին, պատրաստ լինել բացահայտելու սեփական համայնքներում նախընտրելի մասնագիտությունները և կազմակերպել դեռահասների ուսուցումը: Մասնագիտական կողմնորոշման դասերը համայնքաբնակ դեռահասների համար հետաքրքիր էին և իրենց նախասիրությունների հիման վրա բացահայտեցին սեփական կարողություններն ու ներուժը։ Կենտրոնի սաների համար ծրագիրը լավագույն առիթ ու հարթակ է ստեղծում մասնագիտական գիտելիքներն ու փորձը փոխանցելու հասակակիցներին: Ծրագրի ամփոփ միջոցառմանը կենտրոնի սաների հետ համատեղ ելույթներով հանդես եկան նաև ծրագրի հետ համագործակցող համայնքների միջնակարգ դպրոցների սաները: Ընտանիք կենտրոնի տնօրեն՝ Արթուր Մինասյանը դասընթացներին մասնակից մանկավարժներին հանձնեց մասնակցության վկայականներ, համագործակցող կազմակերպություններին շնորհակալագրեր, ակտիվ մասնակից դեռահասներին պատվոգրեր: «Ընտանիք» կենտրոնի, համայնքների և Շիրակի մարզում ապաստանած արցախցի դեռահասներն ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային այս տարվա ծրագիրն եզրափակեցին մշակութային տպավորիչ այցով դեպի՝ Մհեր Մկրտչյանի հուշատուն, Հովհաննես Շիրազի տուն-թանգարան, Ասլամազյան քույրերի պատկերասրահ, Գյումրու ժողովրդական ճարտարապետության ր քաղաքային կենցաղի թանագան, Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան, Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարան, Մատենադարան և Օշական:

04/12/2021