You are here

«ՊԱՐԱՏՈՒՆ 2021» Պարային փառատոն

Գյումրիի  Մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, Գյումրու պատվավոր քաղաքացի Աղասի Շաբոյանի 100-ամյակին նվիրված «ՊԱՐԱՏՈՒՆ 2021» փառատոնը, որն ներկա էին Գյումրի համայնքի ղեկավարի տեղեկալ Հայկ Սուլթանյանը, Աղասի Շաբոյանի հարազատները, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլք: Հայկ Սուլթանյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում կարևորեց փառատոնի կազմակերպումն ու անցկացումը, ապա անդրադարձավ Աղասի Շաբոյանի գործունեությանը, պարարվեստի ոլորտում նրա ունեցած ավանդին: Օրվա առիթով պարարվեստի մի խումբ գործիչներ պարգևատրվեցին «Աղասի Շաբոյան 100» հուշամեդալով: Հուշամեդալով պարգևատրվեց նաև Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, որը փառատոնի նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու «Պարարվեստի դպրոց»-ի տնօրեն Սամվել Գասպարյանը փոխանցեց Հայկ Սուլթանյանին:

30/04/2021