You are here

«Տյառնընդառաջ» խորագրով միջոցառում

ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Տյառնընդառաջ» խորագրով միջոցառում՝ մասնակցությամբ պարարվեստի խմբակի սաների,որի մեկնարկը տրվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած քաջորդիների հիշատակի առաջ հարգանքի տուրքի մատուցմամբ և տերունական աղոթքով։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել Տեառնընդառաջի հոգևոր խորհուրդը և սաների մոտ արմատացնել այն գաղափարը, որ չափազանց թանկ գնով պահած հայրենիքը ամրացնելու գործում մեծ դեր ու նշանակություն ունեն ազգային ավանդույթները, մեր ինքնությունն արժևորող ու պահող ծիսական տոներն ու սովորույթները։

Մասնակիցները ներկայացրեցին տոնի խորհուրդը, ըստ որի` Հովսեփն ու Մարիամը 40 օրական մանուկ Հիսուսին տանում են տաճար: Սիմոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, ով ամբողջ կյանքն սապասել էր փրկչին, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա է մարդկանց փրկություն ու լույսը և ընդառաջ է գալիս նրանց, որտեղից էլ առաջացել է Տեառնընդառաջը, որը նշանակում է տիրոջն ընդառաջ:

Միջոցառումն ավելի հետաքրքիր ու ամբողջական դարձրեցին ազգագրական տոնը ներկայացնող բեմական պարերը։

Հանդիպումն եզրափակվեց ծիսական կերակրատեսակների ներկայացմամբ և հյուրասիրությամբ։

Միջոցառման պատասխանատու՝ պարարվեստի խմբի ղեկավար Ալվարդ Մկրտչյան

18/02/2021