Դեկտեմբերի 12-ին «Օլիմպավան» կենտրոնում տեղի ունեցավ ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջնության եզրափակիչ փուլը, որը կրում էր «Խելացի քաղաք» խորագիրը:
Հանրապետության մարզերից հայտ էր ներկայացրել 180 թիմ, որոնցից եզրափակչում մրցեցին 46-ը:
Ինքնակառավարվող ռոբոտների Հայաստանի 13-րդ առաջանությանը մասնակցեց նաև ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ռադիոէլեկտրոնիկայի խմբակի սաները։ Մրցույթի ընթացքում երեխաների նախագծած ռոբոտների առաջ դրված էին տարաբնույթ խնդիրներ. արձագանքել գազի արտահոսքին, մարել բռնկված հրդեհը, դատարկել աղբարկղը, նկատել ճանապարհն անցնող անցորդին, կանգնել կամ շարժվել՝ կախված լուսաֆորի գույնից և այլն։ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ռադիոէլեկտրոնիկայի խմբակի սաների ներկայացրած մոդելներն արժանացան հավանության և պարգևատրվեցին պատվոգրով։
Մրցույթի նպատակն է խրախուսել և հանրայնացնել ռոբոտաշինության ծրագրավորման ոլորտը, զարգացնել և առաջացնել հետաքրքրություն ինժեներական մասնագիտության նկատմամբ։
Հիշեցնենք, որ Հայաստանում ռոբոտաշինության զարգացման և աջակցման «ԱրմՌոբոտիքս» ծրագիրը կազմակերպվում է 2008 թ.-ից՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից