You are here

«Ֆրանկոֆոն աշխարհի գույները» խորագրով բաց դաս- միջոցառում

Մայիսի 3-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին նվիրված՝ «Ֆրանկոֆոն աշխարհի գույները» խորագրով բաց-դաս միջոցառումը։

Միջոցառման նպատակն էր սաներին հաղորդակից դարձնել Ֆրանկոֆոնիայի ստեղծմանն ու

առաքելությանը, գիտելիքներ հաղորդել ֆրանսերենի, Ֆրանսիայի պատմության, մշակույթի, խոհանոցի, ազգային խորհրդանիշների, տոների և ավադույթների, ինչպես նաև հայտնի ֆրանսահայերի մասին, նպաստել ֆրանսերեն լեզվի և մշակույթի տարածմանը։

Բաց դասին մասնակցեցին ֆրանսերենի, անգլերենի, պարարվեստի և երգարվեստի խմբակների սաները։

Միջոցառմանը ներկա էին «Missiօn enfance» կազմակերպության հիմնադիր տնօրեն Դոմիթիլ Լագուռգը և «L’œuvre d’Օrient» կազմակերպության կամավորններ, շվեյցարական «Կազա», ֆրանսիական «Միասին», «SPFA» կազմակերպությունների ներկայացուցիչներ։ «L’œuvre d’Օrient» կազմակերպության կամավորններն, իրենց պատրաստած հարց-պատասխանների միջոցով լրացուցիչ գիտելիքներ փոխանցեցին Ֆրանսիայի պատնության և կարևոր պատմական իրադարձությունների վերաբերյալ։

Վեբ ծրագրավորման խմբակի սաների պատրաստած սահիկաշարերի միջոցով ներկաները ստացան ուշագրավ տեղեկություններ Ֆրանկոֆոնիա միջազգային կազմակերպության հիմնադրման պատմության, առաքելության, ֆրանսիայի, պատմության, լեզվի, մշակույթի, հայտնի ֆրանսահայ արվեստագետների կենսագրության մասին։ Բաց դասի ընթացքում կարևորվեց Ֆրանսիայի, որպես բարեկամ երկրի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ամրապնդումը։ Երգարվեստի խմբակի սաները կատարեցին Ֆրանսիայի հիմնը, Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստա՛ն» երգերը, որոնք արժանացան հանդիսատեսի բարձր գնահատանքին։

«Missiօn enfance» կազմակերպության հիմնադիր տնօրեն Դոմիթիլ Լագուռգն իր խոսքում գոհունակություն արտահայտեց կենտրոնի տնօրինությանը և միջացառման մասնակիցներին՝ ֆրանսերենի տարածմանը նպաստելու համար։ Կենտրոնի տնօրինությունն էլ իր շնորհակալական խոսքն ուղղեց «Missiօn enfance» կազմակերպությանը ավելի քան 30 տարիների սերտ համագործակցության համար։

03/05/2022