You are here

Համբարձման տոնակատարություն՝ Մարմաշենի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Մայիսի 26-ին՝ Քրիստոսի հրաշափառ Համբարձման ավետիսին, մեծահրաշ տոնի խորհրդին ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի պարարվեստի խմբակի սաները Մարմաշենի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՝ մասնակցել են Սուրբ Պատարագին: Սուրբ հաղորդությունից հետո Մարմաշեն գյուղի բնակիչների համար եկեղեցու բակում Համբարձման տոնախմբություն էր կազմակերպել «Ընտանիք» կենտրոնի պարավեստի խմբակը:

Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում են շաբաթվա երրորդ օրվանից, որը կոչվում է «Ծաղկամոր կիրակի»: Միջոցառման մասնակից սաներն այդ օրը Մարմաշենի վանական համալիրի տարածքից ծաղիկներ են հավաքել, այնուհետև դեռահաս աղջիկները սափորով, երգելով շրջել են գյուղում, տնետուն, ամեն մեկն իր նշանը՝ որևէ զարդ, կամ այլ իր է գցել սափորի մեջ, ծիսակատարության ավարտին սափորը պահել են գիշերը բաց երկնքի տակ, ի նշան այն բանի, որ բոլորի բախտերը լցվեն բախտագուշակ ու բախտ բաժանող սափորի մեջ:

Հինգշաբթի օրն արդեն եկեղեցու բակում հոգևոր, ազգային շունչ էր տարածված: Մարմաշենի հովվության հոգևոր հովիվ՝ Տեր Փառեն քահանա Պետրոսյանը հավատավոր ժողովրդին ներկայացրել է հոգևոր տոնի խորհուրդը: Իսկ միջոցառման մասնակից սաները ներկաներին հաղորդ են դարձրել տոնի ժողովրդական ավանդույթներին, ծիսակատարություններին՝ երգ ու պարով և վիճակով:

ժողովուրդը Համբարձման տոնը անվանել է Վիճակի օր, Համբարձումը բնորոշվում է ծաղիկների առատությամբ, վիճակահանման խաղիկներով և ժողովրդական պարերով: Կենտրոնի սաները յուրովի են ներկայացրել ժողովորդական այն պարերը, որոնք հատուկ են հոգևոր տոնին, կատարեցին՝ «Ջանգյուլում»-ը, «Փոփուրի», «Ֆնջան», « Խոշ Բիլազիգ»,

«Թամզարա», «Յարխուշտա», « Ծաղկաձորի», «Կոմիտասի շորոր», «Կարնո շորոր», «Կարնո քոչարի» պարեղանակները: Խմբակի կրտսեր սաները տոնակատարության ամբողջ ընթացքում նախօրեին դաշտերից հավաքած ծաղիներով պսակներ (թանթանաներ) են հյուսել՝ ու բաժանել ներկաներին: Բեմադրված հետաքրքիր պարային կատարումներով սաները

խորհրդավոր փարչի միջից հանել են ամեն մեկի վիճակը, որն ազդարարում էր բարի բախտ կամ անհաջողություն: Քրիստոնեական գաղափարներով միաձուլված հոգևոր տոնը Աստծո ստեղծած բնության բարիքները գնահատելու, միմյանց նկատմամբ բարին գործելու և հոգևոր արժեքները հրաշալի առիթ էր սաների և հավատավոր ժողովրդի համար:

26/05/2022