You are here

Արցախում կնքվեցին համագործակցության և փոխըմբռնման հուշագրեր

Հունիսի 21-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը ստորագրել են համագործակցության և փոխըմբռնման հուշագիր։

Համաձայն հուշագրի՝ կողմերի միջև հաստատվում է համագործակցություն դեռահասների կրթության, դաստիարակության, մասնագիտական կողմնորոշման, ազգային և համամարդկային արժեքների ձևավորման, կրթամշակութային կամուրջների ստեղծման, միջմշակութային փորձի փոխանակման, ազգային փոքրամասնությունների հետ կապերի ամրապնդման, հետազոտական ծրագրերի, ուսումնասիրությունների իրականացման, միջոցառումների, փոխադարձ այցերի, փառատոների, մրցույթների, ճանաչողական էքսկուրսիաների, վարպետաց դասերի, բարեգործական ծրագրերի կազմակերպման հարցերի շուրջ։

Համագործակցության և փոխըմբռնման հուշագրեր կնքվեցին նաև Արցախի Հանրապետության  ԿԳՄՍ նախարարության, «Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի , «Մարտունու արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ի , «Մարտունու ՄՊՍԿ» ՊՈԱԿ-ի, «Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի , «Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ -ի, «Ճարտարի արվեստի դպրոց» ՊՈԱԿ -ի, «Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն» հիմնադրամի և  ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ ՊՈԱԿ , ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի միջև։

21/06/2022