You are here

«Իմ սիրտը լեռներում է»  խորագրով բաց դաս

Նոյեմբերի 23 –ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Վիլյամ Սարոյանին նվիրված «Իմ սիրտը լեռներում է»  խորագրով բաց դաս: Կենտրոնի անգլերենի խմբակի սաները՝ բովանդակալից ներկայացրին ամերիկահայ անվանի դրամատուրգ, վիպասան, գրող  Վիլյամ Սարոյանին: Բաց դասի  նպատակն ու խնդիրն էր ձևավորել և զարգացնել հաղորդակցական կարողությունները, գործնական պարապմունքների ընթացքում ձեռք բերած մասնագիտական գիտելիքները գործածել բանավոր խոսքում, ստեղծել միջառարկայական կապ գրականության հետ: Վիլյամ Սարոյանի կյանքի և գրական աշխարհի մասին անգլերենի խմբակի սաները, Վեբ ծրագրավորման խմբակի հետ պատրաստել էին տեղեկատվական սահիկաշար՝  հայրենով և անգլերենով: Մինչ այն ներկայացնելը, ներկաները դիտեցին կինոռեժիսոր Հմաո Բեկնազարյանի՝  «Իմ սիրտը լեռներում է» ֆիլմը, այնուհետև հայտնի գրողի կյանքն ու ստեղծագործական ուղու մասին  սաները խոսեցին հայերենով և անգլերենով: Անդրադառնալով Վիլյամ Սարոյանի թատերարվեստում հայտնի գործերին, սաները կազմակերպեցին նաև «Իմ սիրտը լեռներում է»  թատերական ներկայացման դիտում: Այնուհետև խոսեցին վերջինիս, հայենասիրական, մարդկային դրսևորումների և արժանապատվության մասին: Առանձնահատուկ շեշտադրմամբ վեր հանեցին հայի կարոտը հայրենիքի հանդեպ՝ որպես, կարկառուն  օրինակ ունենալով Սարոյանի կերպարը. «Որտեղ էլ որ ապրի հայը, ինչ պայմաններում էլ որ ապրի, նրա երազանքն է վերադառնալ հայրենիք: Մեծ հայի միտքը այնտեղ է, որտեղ ապրում է, իսկ սիրտն այնտեղ է՝ իր հայրենի լեռներում»: Բաց դասի անցկացման կարգի, բովանդակության ու սաների պատրասվածության մասին  իր կարծիքը հայտնեց կենտրոնի գեղարվեստական մասի ղեկավար Էլիզա Ֆրանգուլյանը:

 

23/11/2022