You are here

‹‹Ամուր և բարեկեցիկ ընտանիքը՝ ուժեղ պետության գրավական» խորագրով բաց դաս

‹‹Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ»

                                                                                                                                     ՄՈՒՐԱՑԱՆ

Մայիսի 26-ին ‹‹Ընտանիք» կենտրոնում տեղի ունեցավ ՝ ‹‹Ամուր և բարեկեցիկ ընտանիքը՝ ուժեղ պետության գրավական» խորագրով բաց դաս։ Անգլերենի խմբակի սաները բաց դասին հանդիսատեսին ներկայացրին հայկական ֆիլմերից հատվածներ, որտեղ ամուր ընտանիքը, որպես սիրո, հարգանքի, համերաշխության և կապվածության աղբյուր է ներկայացված։  Տեսաֆիլմի  դիտումից հետո սաներն ակտիվ կերպով  քննարկեցին ‹‹Ամուր ընտանիքի հիմքի վրա է ձևավորվում և զարգանում քաղաքակիրթ հասարակությունը»  թեման ներգրավվելով նաև հանդիսատեսին, վերջիններս էլ կիսեցին իրենց կարծիքները:

Բաց դասին սաներն ընթերցեցին ՝ ‹‹Ամուր և բարեկեցիկ ընտանիքը՝ ուժեղ պետության գրավական» թեմայով միմյանց շարադրությունները, որոնցում մեջբերված էին նաև գրական աշխարհի ներկայացուցիչների կարծիքները, ասույթներ ընտանիքի վերաբերյալ։ Այնուհետև պատահականության սկզբունքով ընտրեցին լավագույն շարադրությունը և այն թարգմանեցին անգլերենով։ Այն նաև ուղղված էր անգլերեն լեզվի իմացության ամրապնդմանը։

Հետաքրքիր կարծիքներով, տեղեկություններով համեմված բաց դասի արդյունքում սաները առավել կարևորեցին ընտանիքի դերն ամուր պետականություն ստեղծելու գործում, նրանց մեջ ևս մեկ անգամ արմատացավ ամուր ընտանիք ստեղծելու և պահպանելու գաղափարը:

29/05/2023