You are here

Մարտական արվեստի ցուցադրական ելույթ

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց մարտարվեստի խմբակի ցուցադրական ելույթ, մինչ մենամարտերին պատրաստվելը կենտրոնում միացյալ դասեր, անհատական պարապմունքներ անցկացրեցին՝   Համահայկական Կյոկուշինկայ Բուդո Կարատեի ֆեդերացիայի նախագահ՝ Էդիկ Սարգսյանը, փոխնախագահ Արտաշես Պապոյանը, մարզիչ Ռոբերտ Մխիթարյանն իրենց մարզիկների հետ։ Միացյալ դաս-պարապմունքը նաև լավագույն փորձի փոխանակում է, ինչի արդյունքում սաները բացահայտեցին  մարզաձևի նոր գաղտնիքներ, սովորեցին հարվածային տեխնիկական տարբեր հնարքներ։ Մրցավարական վարպետաց դասին, որը վարեց՝ Էդիկ Սարգսյանը, պարտավորեցնող էր նաև  կենտրոնի սև գոտի 2-րդ դան մարզիչ Սարգիս Վարդանյանի համար ևս, ցանկացած միացյալ պարապմուք տալիս է իր դրական արդյունքը։ Ցուցադրական ելույթները հագեցած էին տարբեր հնարքներ ներկայացնող մենամարտերով, ակրոբատիկ շարժումներով, մարտարավեստի հատուկ վարժություններով (տամեշիվարի)։  Ելույթը նաև ստուգատես է սաների համար, լավագույնս ներկայացած մարզիկներից կձևավորվի հավաքական թիմ, որը կներկայանա հանրապետական և միջազգային առաջնություններում։ Ցուցադրական ելույթը նպաստեց արևելյան մարտարվեստների՝  կյոկուշինկայ կարատեի նկատմամբ հետաքրքրությանը, ֆիզիկական պատրաստվածությանը, ամրապնդվեց սաների ձեռք բերած հմտությունները։

19/06/2023