You are here

Կանանց միամսյակին նվիրված գեղարվեստական միջոցառում

Ինչպես գարունն է նոր շունչ հաղորդում բնությանը, այնպես էլ մայրերը մշտանորոգ աղբյուրն են կյանքի: Կանանց միամսյակին, բնության զարթոնքին և վերածնմանն էր նվիրված «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի ազգագրական երգ ու պարի խմբակի սաների մասնակցությամբ անցկացված միջոցառումը /ղեկավար՝ Կարեն Աթոյան/: Միջոցառման բովանդակությունն ու էությունը մայրն էր, հայ կինը, նրա անսահման հմայքը՝ պարուրված սիրով, քնքշանքով, համբերությամբ և խաղաղությամբ… Փոքրիկներն անկեղծ ելույթներով արտահայտեցին իրենց սերը, հարգանքն ու պատասխանատվության զգացումը ծնողների հանդեպ՝ ընդգծելով հայ մայրերի դերը հայրենասեր ու ազգապաշտպան զավակներ դաստիարակելու, հերոս զինվորներ կրթելու, նրանց ուժ և տոկունություն հաղորդելու գործում: Միջոցառման ամենատպավորիչ և հուզիչ պահը խմբակի սաների և ղեկավար Կարեն Աթոյանի պատրաստած անակնկալն էր. մայրերին նվիրված երգի տեսահոլովակի ցուցադրություն իրենց կատարմամբ, որը ներկաներին տեղափոխեց աստվածային առաքելությունն ու հրաշագործությունն իր մեջ ամփոփող մայրական աշխարհ։ Սեր և բարություն. ահա միջոցառման ավարտին սաների շուրթերից հնչած ուղերձը և խաղաղ ապրելու կոչը՝ ուղղած համայն աշխարհին:

28/03/2024