Փետրվարի 24-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում անցկացվեց «Ես լավագույնն եմ» խորագրով ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
Մրցույթի նպատակն էր զարգացնել սաների տրամաբանական մտածողությունը, նպաստել նրանց ինտելեկտուալ գիտելիքների հարստացմանը, նրանց մոտ զարգացնել թիմում աշխատելու ունակություններ։
Խաղին մասնակցում էին «Գիտունիկներ», «Արծվիկներ», «Գույներ» և «Արեգակ» թիմերը` կենտրոնի շախմատի, գեղանկարչության և անգլերենի խմբակներից։
Ընտրվեց ժյուրիի անդամներ, որի կազմում էին կենտրոնի տնօրենի տեղակալներ Ս. Պետրոսյանը, Հ. Սարգսյանը և հանդիսատեսից հրավիրված ծնող։
Թիմերն իրենց նշանաբանը ներկայացնելուց հետո ծանոթացան ինտելեկտուալ խաղ-մրցույթի անցկացման կանոններին և ընթացակարգին։ Հնչեցին հետաքրքիր հարցեր, տրամաբանական խնդիրներ աշխարհագրության, պատմության, բնագիտության, մաթեմատիկայի բնագավառներից և հայ գրողների ստեղծագործություններից։
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվեց առավելագույն միավորներ հավաքած «Արեգակ» թիմը։ Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին «Արծվիկներ»-ը և «Գիտունիկներ»-ը:
Կենտրոնի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ս. Պետրոսյանը շնորհավորեց մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին և հանձնեց պատվոգրեր ու մրցանակներ՝ մաղթելով հետագա հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ։
Ք. Մանուկյան
27/02/2017