You are here

Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում ‹‹Ընտանիք›› կենտրոնում

Ապրիլի 18-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության  ‹‹Ընտանիք››  մանկապատանեկան  ստեղծագործական  կենտրոնում անցկացվեց ‹‹Սուրբ Հարության տոնը›› խորագրով միջոցառում: Նպատակն էր սաների մեջ ամրապնդել տոնի քրիստոնեական խորհուրդն ու ժողովրդական  ավանդույթները, ներկաներին հաղորդակից դարձնել եկեղեցական տոնին և կարևորել Հայ Առաքելական Եկեղեցու դերն ու նշանակությունը:
Միջոցառմանը ներկա էին Տեր Եզնիկ քահանա Գալստյանը, մանկավարժներ, ծնողներ, սաներ: 
Միջոցառումը սկսվեց քահանայի օրհնությամբ և նրա կողմից Սուրբ Հարության տոնի ավետիսով՝ ‹‹Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի››:
Կենտրոնի սաները հանդես եկան վերջին ընթրիքի տեսարանի բեմականացմամբ՝ ներկայացնելով Հիսուս Քրիստոսի հաղորդության հաստատման կարգն ու խորհուրդը: Միջոցառման ընթացքում հնչեցին շարականներ, ցուցադրվեց հատված Հիսուս Քրիստոսի մասին ֆիլմից, մասնակիցները մեկնաբանեցին Սուրբ Հարության տոնի և Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրվա խորհուրդը և զատկական խորհրդանիշերը:
Տոնական մթնոլորտն ամբողջացրեց ավանդական զատկական ձվերի ‹‹մրցակցության›› անցկացումը՝  կենտրոնի փոքրիկ սաների մասնակցությամբ:
 
Հ. Սարգսյան
 
 
    
28/04/2017