Մարտի 11-ին ՀՀ ԿԳՆ Գյումրու <Ընտանիք> ՄՊՍ կենտրոնում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 120- ամյակին։ Ցերեկույթը կազմակերպել էին կենտրոնի <Համակարգչային ուսուցում> խմբակի սաները՝ խմբավար Կարինե Գրիգորյանի ղեկավարությամբ։
Գեղեցիկ և ճաշակով ձևավորված սենյակում տարածվեց Եղիշե Չարենցի <Ես իմ անուշ Հայաստանի>՝ բոլորին ծանոթ և սիրելի երգը։ Խմբակի սաներն իրենց պատրաստած սահիկաշարի միջոցով ներկայացրին Չարենցի կյանքն ու ստեղծագործությունը։ Ընթերցվեցին Չարենցի հանրահայտ բանաստեղծությունները՝ նվիրված հայրենիքին, մորը, որոնք չեն կորցրել իրենց արդիականությունը։ Չարենց բանաստեղծը կերպավորվեց որպես հեղափոխական, քաղաքացի և հայրենասեր։ Ցերեկույթի ընթացքում հնչեցին երգեր Չարենցի ստեղծագործությունների հիման վրա։
Ցերեկույթի նպատակն էր կիրառել ստացած համակարգչային գիտելիքները և մեկ անգամ ևս փաստել Չարենցի մեծությունը։
Կ. Գրիգորյան
11/03/2017