ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում սեպտեմբերի 25-ից 28-ը անցկացվեց «Բանականությունը հաղթանակ է տանում» խորագրով շախմատի մրցաշար:
Նպատակն էր սաների մոտ զարգացնել տրամաբանելու և կողմնորոշվելու կարողություններ, հաղթանակի հասնելու ձգտում, բարձրացնել հետաքրքրությունը շախմատի նկատմամբ, խթանել համագործակցությունը շախմատի մարզադպրոցի հետ:
Մրցաշարն անցկացվեց օլիմպիական համակարգով, որտեղ «Ընտանիք» կենտրոնի և Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի սաները 3 օր շարունակ համառ և լարված պայքար մղեցին՝ լավագույն արդյունք ցուցաբերելու համար:
Եզրափակիչ փուլում հաղթողները որոշվեցին միայն լրացուցիչ պարտիաներից հետո:
«Ընտանիք» կենտրոնի փոխտնօրեն Ս. Պետրոսյանը պատվոգրերով և մրցանակներով պարգևատրեց առաջին երեք տեղերը գրավված շախմատիստներին՝ կենտրոնի սաներ Համլետ Պետրոսյանին՝ 1-ին տեղ, Վրեժ Կարապետյանին՝ 2-րդ տեղ, Աշոտ Կողպեցյանին՝ 3-րդ տեղ գրավելու համար: Ս. Պետրոսյանը շնորհավորեց հաղթողներին՝ նրանց ցանկանալով հետագա հաջողություններ և նորանոր հաղթանակներ:
Ք. Մանուկյան
29/09/2017