Միջոցառմանը մասնակցեցին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի անգլերենի և համակարգչային ուսուցման խմբակի սաները:
Ցերեկույթին ներկա էին Շիրակի մարզի գրողների միության անդամներ, մարզային գրադարանի աշխատակիցներ, դասախոսներ, մանկավարժներ, ծնողներ, կենտրոնի տարբեր խմբակների սաներ:
Միջոցառման երկօրյա լսումների ընթացքում սաներն ունկնդրեցին «Հայոց Պատմություն` Ավարայր», Վ. Անանյանի «Որսորդի դատաստանը», Խաչիկ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը» և Հրաչյա Քոչարի «Ուսուցիչը» «խոսող ստեղծագործությունները», որից հետո տեղի ունեցավ վերոհիշյալ լսումների վերաբերյալ խմբային բուռն քննարկումներ և վերլուծություններ:
Մարտի 1-ին տեղի ունեցավ «Հայ լեզուն տունն է հայուն…» խորագրով ամփոփիչ վիկտորինան, որի արդյունքում հաղթող թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և մրցանակներով:
Միջոցառումը նպաստեց դեռահասների շրջանում մայրենի լեզվի դերի կարևորության ամրապնդմանը, խմբային աշխատանք կատարելու հմտությունների ձևավորմանը, ինչպես նաև ընթերցանության նկատմամբ սեր և հետաքրքրություն արթնացնելուն:
Միջոցառման ավարտից հետո մասնակիցների կողմից լրացված հարցաթերթիկները և բազմաթիվ խնդրանք-առաջարկներ փաստեցին, որ այն ծառայեց իր նպատակին:
Զ. Հովհաննիսյան
02/03/2017
