Վերոնշյալ գյուղական համայնքներում և Ընտանիք կենտրոնում կազմակերպված «Երջանիկ ընտանիք» խորագրով աշխատանքների ցուցադրությունը, «Ամուր քրիստոնեական ընտանիք` ամուր պետություն» թեմայով սեմինարի անցկացումը և կլոր սեղան-քննարկումը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում:
Մասնակիցները դիտեցին թեմատիկ տեսաֆիլմեր, որից հետո անցկացվեց բուռն քննարկումներ: Ներկաներին բաժանվեցին նաև տեղեկատուներ:
«Ընտանիքը մեր ամրոցն է» կարգախոսը միահամուռ ընդունվեց ցուցահանդեսի և սեմինարի մասնակիցների կողմից, ովքեր մեկ անգամ համոզվեցին, որ Սերը հայրենիքի նկատմամբ սկսվում է ընտանիքից, իսկ ուժեղ պետություն ունենալու համար պետք է ունենալ ամուր ընտանիք՝ հիմնված սիրո և հավատարմության վրա:
Զ. Հովհաննիսյան
17/05/2017
