
Ցուցահանդեսներին ներկա էին «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներ, վերոնշյալ համայնքների դպրոցների տնօրեններ, աշխատակիցներ, ծնողներ, աշակերտներ և համայնքների բնակիչներ:
Թեմայի շուրջ ստեղծագործելիս սաները ուսումնասիրել էին հայկական ավանդական պարերը և Հայաստանի տարբեր տարածաշրջաններին բնորոշ ազգային տարազների յուրօրինակությունը, որոնց վերաբերյալ իրենց պատկերացումներն արտահայտել էին ստեղծագործություններում: Մինչ ցուցահանդեսի դիտումը նրանք ներկայացրեցին տեղեկատվություն թեմայի վերաբերյալ, որից հետո ներկաները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան և իրենց գնահատականը տվեցին 5-18 տարեկան սաների կատարած աշխատանքներին: Համայնքների լավագույն ստեղծագործական աշխատանքների հեղինակներն արժանացան պատվոգրերի:
Սաների ծնողները շնորհակալություն հայտնեցին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանն՝ իրենց երեխաների արտադպրոցական կրթությունը կազմակերպելու, մշակութային արժեքներին հաղորդակից դարձնելու և զբաղվածությունը ապահովելու համար:
Հ. Սարգսյան



26/05/2017