You are here

Նորություններ

29/04/2021
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական  կենտրոնի պարարվեստի խմբակների  սաների մասնակցությամբ  տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված պարի միջազգային օրվան։ Մջոցառմանը մասնակցեցին պարարվեստի  խմբակների   55 սաներ: Միջոցառման նպատակն էր արժևորել պարարվեստի դերն ու նշանակությունը հայ մշակույթի պահպանման և  տարածման գործում: Սաների մոտ դաստիարակել մեծ բեմերում ներկայանալու պատասխանատվություն: Սաները նախ ներկայացրեցին պարարվեստի հազարամյակների պատմությունը, այնուհետև... Կարդալ ավելին
15/04/2021
Տոնին նվիրված վիտրաժային նկարչության խմբակը բաց դաս-ցուցահանդես անցկացրեց, որին հրավիրված էին սաների ծնողները, տատիկներն ու քույրերը։ Սաները տարբեր լեզուներով հնչեցրեցին մայրիկ բառը, որից հետո ասմունքեցին, երգեցին ու շնորհավորանքներ հղեցին մայրիկներին։ Ներկայացրեցին կվիլինգի պատմությունը, յուրաքանչյուր սան իր մայրիկի հետ պատրաստեց տոնական  բացիկ։Դասի ավարտին ծնողները դիտեցին սաների վիտրաժային նկարչության և կվիլինգի համատեղ աշխատանքները, ինչն այնուհետև ցուցադրվեց կենտրոնում։ Հարց ու... Կարդալ ավելին
07/04/2021
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Վարսավիրական արվեստի զարգացման պատմությունը» խորագրով բաց դասը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին։ Կենտրոնի «Վարսավիրական արվեստ» խմբակի սաներն ու մանկավարժ Նինա Յայլոյանը ներկայացրեցին հետաքրքիր և համապարփակ տեղեկատվություն վարսավիրական արվեստի և գեղեցկության չափորոշիչների մասին: Ներկաները հարուստ տեղեկատվություն ստացան հնագույն ժամանակներից սկսած մինչև մեր օրերում ընդունված գեղեցիկի մասին իշխող պատկերացումների ու... Կարդալ ավելին
02/04/2021
1967թվականից սկսած դանիացի մեծն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը` ապրիլի 2-ը, ամբողջ աշխարհը նշում է որպես Մանկական գրքի միջազգային օր: Մանկական գրքի և անդերսենյան օրերին նվիրված միջոցառման շրջանակներում «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի գրադարանավար` Ս. Հակոբյանի նախաձեռնությամբ իրականացվեց «Գրչով գրավեց աշխարհը» խորագրով ծրագիրը: Միջոցառման նպատակն էր մանուկներին ծանոթացնել Անդերսենի կյանքին, գործունեությանը և թողած հարուստ ժառանգությանը, կարևորել հեքիաթի և մանկական գրականության դերը... Կարդալ ավելին
29/03/2021
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի բեմում ներկայացման պրեմիերա էր՝ թատրոնի միջազգային օրվան նվիրված։   Թատերական խմբակի սաները նախ ներկայացրեցին համաշխարհային թատրոնի զարգացման հազարամյակների պատմությունը, այնուհետև մասնահատուկ անդրադարձան հայկական թատերարվեստի փառահեղ ուղուն ու թատրոնի մեծերի կյանքին։ Գունեղ ու վառ կերպարներով՝ համեմված երաժտական ձևավորմամբ, դեռահասները մարմնավորեցին մեծն Թումանյանի գործերից՝ «Բարեկենդանն» ու «Կիկոսի մահը»։ Միջոցառումը առիթ... Կարդալ ավելին
26/03/2021
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ բաց դաս՝  «Անգլիական գրականության մեծերը» խորագրով, որին մասնակցում էին կենտրոնի անգլերենի և բարեկրթության ու խոսքի վարպետության խմբակների սաները։ Մասնակիցները ներկայացրեցին անգլիացի հայտնի գրողներ Օսկար Ուայլդի, Լյուիս Քերոլի, Ջոզեֆ Ռեդյարդ Քիպլինգի, Դանիել Դեֆոյի, Չարլզ Դիկկենսի կյանքի ու ստեղծագործության  մասին մանրամասներ՝ զուգահեռ սահիկաշարի ցուցադրությամբ։ Ներկաները դիտեցին նաև հատվածներ վերոնշյալ գրողների... Կարդալ ավելին
18/02/2021
ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում փետրվարի 18-ին տեղի ունեցավ «Տյառնընդառաջ» խորագրով միջոցառում՝ մասնակցությամբ պարարվեստի խմբակի սաների,որի մեկնարկը տրվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած քաջորդիների հիշատակի առաջ հարգանքի տուրքի մատուցմամբ և տերունական աղոթքով։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել Տեառնընդառաջի հոգևոր խորհուրդը և սաների մոտ արմատացնել այն գաղափարը, որ չափազանց թանկ գնով պահած հայրենիքը ամրացնելու գործում մեծ դեր... Կարդալ ավելին
02/02/2021
 «Խաղաղության արծիվներ» միջոցառումը  սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված պատերազմում  կյանքը հայրենիքին նվիրած հայ զինվորի հիշատակի առաջ խոնարհմամբ և հարգանքի տուրքի մատուցմամբ․ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր քաջորդիների անմահ հիշատակը, այնուհետև ազգագրական երգ ու պարի խմբակի սաները կատարեցին Հայոց բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր հայրենի»։ Մասնակիցները վերհիշեցին հայկական պետության պարծանք, ուժ ու հպարտություն Զինված Ուժերի... Կարդալ ավելին
19/01/2021
«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները մասնակցեցին Չեխիայի Լիդիցե քաղաքում «Ռոբոտը և արհեստական բանականությունը» խորագրով արվեստի տարբեր ճյուղերի միջազգային մրցույթ-ցուցահանդեսի   Մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված էր ավելի քան 80 երկրի, շուրջ 25000 աշխատանքներ: Գեղանկարչության, մանրանկարչության, բատիկայի, կվիլինգի, վիտրաժային նկարչության, փայտարվեստի, հագուստի մոդելավորման, խեցեգործության, թաղիքագործության և արծաթագործության խմբակների 23 աշխատանքներ, որոնք ընտրվել... Կարդալ ավելին
24/09/2020
Հարցազրույց ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի տնօրեն ԱՐԹՈՒՐ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ: https://shrjapat.am/%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AD-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%AB%D5%B3%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81-%D5%B4%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B0%D5%A1%D5%B2%D5%A9%D5%A1/?fbclid=IwAR2lwqeTKK15TukT_q2FDjGBtizZx6qrE-cWebMjFpG-fPyi-1g3gm-QGvo