«Ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1990թ. և առաջիններից էր հետաղետյալ Գյումրի քաղաքում, որ ձեռնամուխ եղավ դեռահասների հիմնահարցերով զբաղվելուն:
Կազմակերպության առաքելությունն է`
- նպաստել ծնողազուրկ, հաշմանդամ, սոցիալապես անապահով, հատուկ դժվարություններ ունեցող և բազմանդամ ընտանիքների երեխաերի բարոյա-հոգեբանական վիճակի վերականգնմանը
- զարգացնել նրանց ստեղծագործական ունակությունները
- ստեղծել հնարավորություն մասնագիտական կողմնորոշման համար
- նպաստել ազգային արհեստների, հայ հնագույն և հարուստ մշակութային ժառանգության պահպանմանը
- ցուցաբերել բարոյական և նյութական օժանդակություն սահմանափակ կարողություններով երեխաների ընտանիքներին
- ընդգրկել ուսուցողական խմբակներում հաշմանդամության տարբեր աստիճան ունեցող երեխաներին
- մասնագիտական հմտությունների և կարողությունների, ինչպես նաև բիզնես դասընթացների շնորհիվ ստացած գիտելիքների կիրառմամբ խուսափել ապագա գործազրկության խնդրից
- օգնել հաղթահարելու առօրյա դժվարությունները
- կազմակերպել երեխաների ամառային հանգիստը Վանաձորի «ՙԱրբանյակ» ճամբարում
- կազմակերպել ցուցահանդեսներ, գեղարվեստական, ազգային և հոգևոր տոներին նվիրված միջոցառումներ
Արհեստի և արվեստի նկատմամբ սերն ու ձգտումը, մատաղ սերնդին նոր շունչ կհաղորդի և կնպաստի դարերից եկած բացառիկն ու արժեքավորը պահպանելու, բացահայտելու և զարգացնելու:
Հաշվի առնելով Հայաստանի, հատկապես Գյումրի քաղաքի ներկայիս սոցիալ-տնտեսական պայմանները` Ճգնաժամ, գործազրկություն, աշխատատեղերի բացակայություն, առավել ևս կարևորվում է պատանիներին ժամանակի պահանջներին համապատասխան մասնագիտություն ուսուցանելու խնդիրը:
Կազմակերպությունը ունի կրթական ծրագրեր իրականացնելու բազմամյա փորձ։ Կենտրոնում ուսուցանվող մասնագիտություններին տիրապետելով սաներին կընձեռնվի հնարավորություն տեղական հումքի օգտագործմամբ, ոչ մեծ և առանձնահատուկ ներդրումներով աշխատատեղ կազմակերպելու և լուծելու սոցիալական որոշ խնդիրներ:
1991 թվականին` ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և «Ընտանիք» ԲՀԿ-ն համատեղ ստեղծել են «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն` պետական ոչ առևտրային կազմակերպություն, Գյումրի քաղաքի դեռահասների բազմաբովանդակ ուսուցման և զբաղվածության ապահովման նպատակով: /մանրամասները`«Ընտանիք» ՄՊՍԿ ՊՈԱԿ/
2009թ-ից <Ընտանիք> ԲՀԿ-ն ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ ստեղծել է <Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որի նպատակն է պատրաստել ժամանակի պահանջներին համապատասխան որակյալ մասնագետներ և արհեստավորներ: /մանրամասները http://www.gyumriusumnaran4.am/