Արմեն Սարգսյանին գրավեցին «Ընտանիք» կենտրոնի սաների մտքի և ձեռքի, ազգայինի ու ավանդականի համադրմամբ ստեղծած ինքնատիպ աշխատանքները: Նա հետաքրքրվեց և հարցեր ուղղեց ցուցադրված նմուշների պատրաստման և կիրառելիության վերաբերյալ, առանձնակի ուշադրությամբ ուսումնասիրեց ռոբոտաշինության ոլորտը, որին զուգահեռ ընթանում էր նաև նախնական զինվորական պատրաստվածության վարժանքներ: Կենտրոնի ռոբոտաշինության խմբակի սաները նախագահին ներկայացրին իրենց նախագծած և ստեղծած աշխատանքները՝ նշելով, որ աշխատում են նոր ծրագրերի ու համակարգերի ստեղծման ուղղությամբ, փորձում են կատարելագործել արդեն պատրաստի ռոբոտները: Նախագահ Ա. Սարգսյանը կենտրոնի սաներին հորդորեց լիարժեք օգտագործել իրենց ներուժը և խորացնել գիտելիքներն այս ոլորտում:
Երկրի ղեկավարը հրաժեշտ տվեց ամառային դպրոցի մասնակիցներին և իր խորհրդանշական ու խորիմաստ «կնիքը» թողեց «Հայրենիքի հզոր պաշտպան» խորագրով պաստառի վրա, որն ավելի ոգևորեց ու ապագայի նկատմամբ լավատեսական զգացումներ հաղորդեց ներկաներին:
Հ.Սարգսյան
24/07/2019
