You are here

Նորություններ

15/09/2022
««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի միջոցառումների շրջանակում «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու շնորհալի սաները շարունակում են այցելությունները Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ համայնքներ։ Շիրակի մարզի Իսահակյան համայնքի դեռահասների համար անցկացվեց ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման վարպետաց դասեր։ Դեռահասները հետաքրքրությամբ մասնակցեցին՝ փայտարվեստի, թաղիքագործության, կարպետագործության, ուլունքագործության, գոբելնագործության, ասեղնագործության,... Read more
09/09/2022
Սեպտեմբերի 9-ին՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում  տեղի ունեցավ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» խորագրով համերգ միջոցառում։ Համերգի կատարողական ցանկում ընտրվել էին հայկական ավանդական երաժշտարվեստում հայտնի ստեղծագործողների գոհարները: Համերգային միջոցառմամբ  արժևորվեցին հայկական ազգային երաժշտարվեստի գոհաները, գնահատվեց հայկական ազգային երաժշտական գանձարանը, հնչեցին հայկական ռիթմերով համեմված պարերգեր և պարեղանակներ՝ դուդուկի և դհոլի ռիթմիկ ելևէջների... Read more
05/09/2022
Սեպտեմբերի 5-ին Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում  «Ընտանիք» կենտրոնն անցկացրեց  «Ծիածանն ափի մեջ» խորագրով ցուցահանդես:  Կենտրոնի կվիլինգի և վիտրաժային նկարչության խմբակների սաների ձեռքի  աշխատանքները  հետաքրքրեց  նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների  կենտրոն հաճախող դեռահասներին, ովքեր հիացած մասնակցեցին ցուցահանդեսին և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին կենտրոնի սաներին՝  աշխատանքների  կատարման տեխնիկային ծանոթանալու... Read more
02/09/2022
ՀՀ  ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը սեպտեմբերի 2-ին Գյումրու օրվան նվիրված ամենամյա տոնակատարությանը ներկայացավ «Գյումրին արհեստների և արվեստների քաղաք» խորագիրը կրող հետաքրքիր ցուցահանդեսով: Մասնակցության նպատակն էր սաների ստեղծագործ  աշխատանքների միջոցով  ներկայացնել գյումրվա ինքնատիպ կոլորիտը, առաջացնել հետաքրքրություն Գյումրիին  բնորոշ արհեստի ու արվեստի նկատմամբ, զարգացնել սաների ազատ և ինքնուրույն ստեղծագործելու ունակություններն ու կարողությունները, արժևորել հին... Read more
26/07/2022
Հայ Առաքելական եկեղեցին՝ հուլիսի 24-ին, նշեց Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը։ Վարդավառը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Այն շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո: Տոնի հոգևոր խորհուրդի և ժողովրդական ավանդույթներով համեմված տոնակատարությունների մասին հուլիսի 26-ին «Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմաբկի սաները գեղարվեստական հետաքրքիր միջոցառում անցկացրին։ Միջոցառմանը սաները ներկայացրին ազգային և հոգևոր տոնի խորհուրդը, վեր հանեցին... Read more
20/07/2022
https://www.aliqmedia.am/2022/07/20/73401/?fbclid=IwAR1vJhvwwhCM3HYvLjgpmxqtXMdPeThb1vXc-s6y3cYRHdw0CpjOBC4hHRE
15/07/2022
ՀՀ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալել է տարիների գործընկերությունը, բարեկամական ամուր կամուրջ ստեղծած, Ջավախք աշխարհի հայապահպանության գործում մեծ ներդրում, ավանդ ունեցող՝ Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հարազատ դարձած գործընկերներին։ Ջավախքի Երիտասարդական կրթամշակութային հաստատությունների և Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի միջև փոխհամագործակցությունն ունի ավելի քան 10-ամյա պատմություն։ Այս տարիներին փորձի փոխանակման, մանկավարժների... Read more
09/07/2022
«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում սաները մասնակցեցին՝ կրոսավազքի, արգելագոտու հաղթահարում՝ համալիր վարժության, տեղեկության հաղորդման, հրում վարժության։ Դեռահասները կոփվեցին, հետևեցին ֆիզիկական պատրաստվածությանը: Անցկացվեց սպորտլանդիա, միջխմբային և անհատական սպորտային մրցումներ` վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ, բադմինտոն, լող, որոնց միջոցով դեռահասները ցուցադրեցին իրենց մարզական կարողություններն ու ֆիզիկական պատրաստվածությունը։ Մրցույթներն... Read more
07/07/2022
«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները կիսվեցին իրենց գիտելիքներով։ Գործնական աշխատանքներում՝ ուսանողները պատրաստեցին իտալական խոհանոցի համեղ կերակուրները։ Գործընթացին ակտիվ մասնակցեցին նաև ճամբարական մյուս դեռահասները։
06/07/2022
«Հայրենասիրությունը` հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով հայրենասիրական պատանեկան ամառային դպրոց ծրագրի շրջանակում կազմակերպվեց ճանաչողական էքսկուրսիան «Լոռի բերդ» պատմամշակութային արգելոց-քաղաքատեղի: Դեռահասները նոր բացահայտումներ կատարեցին և արժևորեցին  հայ մշակութային արժեքներիի կարևորությունը: