Մեղրաշատը Ամասիայի տարածաշրջանի սահմանամերձ համայնքներից է, քիչ թվով աշակերտներ ունի, որոնց համար խիստ դժվար է հասնել մարզկենտրոն, հաճախել արհեստի, արվեստի մասնագիտական դասերի: ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագիրը տարիներ շարունակ լրացնում է նման համայնքներում արտադպրոցական կրթության բացը, ծրագիրը նպաստում է ազգային արհեստների և արվեստի տարածմանն ու պահպանմանը, ուղղորդում դեռահասներին մասնագիտական կողմնորոշման հարցում, խթանում մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը... Կարդալ ավելին
Հոկտեմբեր 7-ին՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Արվեստը՝ արհեստ է ծնում» խորագրով բաց դաս-ցուցահանդես, որտեղ ներկայացված էին կենտրոնի գորգագործության, կարպետագործության, թաղիքագործության, ուլունքագործության,կավագործության խմբակների սաների ձեռքի աշխատանքները: Խմբակների սաները ներկայացրին հայ արժեքների կարևորությունն ու առանձնակի նշանակությունը հայ ավանդական ընտանիքներում, կենցաղում, ծանոթացրինլ ազգային, ժողովրդական ավանդույթները, ձևավորվեց հետաքրքրություն... Կարդալ ավելին
Ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման դասերը Շիրակավանի միջնակարգ դպրոցի աշակերտների համար ևս անցկացվեց ջերմ և անմիջական շփման մթնոլորտում: «Ընտանիք» կենտրոնի մանկավարժները մինչ վարպետաց դասերի գործնական աշխատանքներին անցնելը, ներկայացրին արհեստի և արվեստի ճյուղերի պատմությունները, կիրառման տեխնիկան: Կենտրոնի՝ ուլունքագործության, ասեղնագործության, թաղիքագործության, կարպետագործության, մանրանկարչության, փայտարվեստի, վիտրաժային նկարչության, կավագործության խմբակների... Կարդալ ավելին
Սեպտեմբերի 23-ին՝ «Ընտանիք» կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Անկախության 31-ամյակին և Խաղաղության միջազգային օրվան նվիրված «Անկախությունն արժեք է, խաղաղությունը՝ պայքար» խորագրով համերգ: Միջոցառմանը մասնակցեցին՝ ազգագրական երգ ու պարի, պարավեստի, դուդուկի, դհոլի, դաշնամուրի խմբակների սաները: Պատանիները ներկայացրին անկախության ամենօրյա համառ պայքարի մասին տեղեկություններ: Համերգ-միջոցառման նպատակն ու խնդիրն էր ՝ արժևորել Հայաստանի անկախության դերը պետականաշինության մեջ, նպաստել... Կարդալ ավելին
««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի միջոցառումների շրջանակում «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու շնորհալի սաները շարունակում են այցելությունները Շիրակի մարզի լեռնային և սահմանամերձ համայնքներ։
Շիրակի մարզի Իսահակյան համայնքի դեռահասների համար անցկացվեց ազգային արհեստի ու արվեստի մասնագիտական կողմնորոշման վարպետաց դասեր։
Դեռահասները հետաքրքրությամբ մասնակցեցին՝ փայտարվեստի, թաղիքագործության, կարպետագործության, ուլունքագործության, գոբելնագործության, ասեղնագործության,... Կարդալ ավելին
Սեպտեմբերի 9-ին՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» խորագրով համերգ միջոցառում։ Համերգի կատարողական ցանկում ընտրվել էին հայկական ավանդական երաժշտարվեստում հայտնի ստեղծագործողների գոհարները: Համերգային միջոցառմամբ արժևորվեցին հայկական ազգային երաժշտարվեստի գոհաները, գնահատվեց հայկական ազգային երաժշտական գանձարանը, հնչեցին հայկական ռիթմերով համեմված պարերգեր և պարեղանակներ՝ դուդուկի և դհոլի ռիթմիկ ելևէջների... Կարդալ ավելին
Սեպտեմբերի 5-ին Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում «Ընտանիք» կենտրոնն անցկացրեց «Ծիածանն ափի մեջ» խորագրով ցուցահանդես: Կենտրոնի կվիլինգի և վիտրաժային նկարչության խմբակների սաների ձեռքի աշխատանքները հետաքրքրեց նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն հաճախող դեռահասներին, ովքեր հիացած մասնակցեցին ցուցահանդեսին և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին կենտրոնի սաներին՝ աշխատանքների կատարման տեխնիկային ծանոթանալու... Կարդալ ավելին
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը սեպտեմբերի 2-ին Գյումրու օրվան նվիրված ամենամյա տոնակատարությանը ներկայացավ «Գյումրին արհեստների և արվեստների քաղաք» խորագիրը կրող հետաքրքիր ցուցահանդեսով: Մասնակցության նպատակն էր սաների ստեղծագործ աշխատանքների միջոցով ներկայացնել գյումրվա ինքնատիպ կոլորիտը, առաջացնել հետաքրքրություն Գյումրիին բնորոշ արհեստի ու արվեստի նկատմամբ, զարգացնել սաների ազատ և ինքնուրույն ստեղծագործելու ունակություններն ու կարողությունները, արժևորել հին... Կարդալ ավելին
Հայ Առաքելական եկեղեցին՝ հուլիսի 24-ին, նշեց Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը։ Վարդավառը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Այն շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո:
Տոնի հոգևոր խորհուրդի և ժողովրդական ավանդույթներով համեմված տոնակատարությունների մասին հուլիսի 26-ին «Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմաբկի սաները գեղարվեստական հետաքրքիր միջոցառում անցկացրին։ Միջոցառմանը սաները ներկայացրին ազգային և հոգևոր տոնի խորհուրդը, վեր հանեցին... Կարդալ ավելին