Մարտի 30-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Գարնան զարթոնք» խորագրով միջոցառում` հագուստի մոդելավորման խմբակի սաների մասնակցությամբ:
Միջոցառման նպատակն էր սաներին հաղորդել գարնանային տրամադրություն, նրանց մոդելավորած հագուստների միջոցով զարգացնել ստեղծագործական միտքը, ձևավորել բեմական կեցվածք :
Ցերեկույթի մասնակիցները բնության զարթոնքն ազդարարող բանաստեղծությունների, պարային բեմադրությունների միջոցով ներկաներին հաղորդեցին գարնանային թարմություն, կենսախնդություն՝ լի նոր հույսերով և սպասումներով:
Գեղարվեստական մասին հաջորդեց հագուստի մոդելավորման խմբակի սաների ցուցադրական ելույթները: Հանդիսատեսն ականատես եղավ ապագա «մոդելավորողների» նախագծած ու կարած գարնանային հավաքածուի ցուցադրությանը:
«Շնորհավորում եմ հագուստի մոդելավորման խմբակի սաներին և խմբավարին՝ հերթական կայացած ցուցադրության համար: Ընդամենը մի քանի ամիս է անցել նախորդ ցուցադրությունից, և գովելի է, որ դուք այսօր ներկայացաք բոլորովին նոր ստեղծագործական մտահաղացմամբ: Զգալի է առաջընթացը ու ձեր նվիրական աշխատանքի արդյունքը»,- իր ելույթում նշեց կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը:
Ներկաները բարձր գնահատեցին կենտրոնի սաների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:
Հ. Սարգսյան
03/04/2018