1967թվականից սկսած դանիացի մեծն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի ծննդյան օրը` ապրիլի 2-ը, ամբողջ աշխարհը նշում է որպես Մանկական գրքի միջազգային օր:
Մանկական գրքի և անդերսենյան օրերին նվիրված միջոցառման շրջանակներում «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի գրադարանավար` Ս. Հակոբյանի նախաձեռնությամբ իրականացվեց «Գրչով գրավեց աշխարհը» խորագրով ծրագիրը:
Միջոցառման նպատակն էր մանուկներին ծանոթացնել Անդերսենի կյանքին, գործունեությանը և թողած հարուստ ժառանգությանը, կարևորել հեքիաթի և մանկական գրականության դերը երեխաների կյանքում, նպաստել ընթերցասիրության խթանմանը, զարգացնել մասնակիցների բանավոր խոսքը և ստեղծագործական երևակայությունը:
Նախապես կազմած ժամանակացույցին համապատասխան, ընթերցասեր երեխաների հետ համատեղ, իրականացվեց հեքիաթասաց Անդերսենի աուդիո հեքիաթների ունկնդրում, ընթերցումներ, դրանց բարոյախրատական նշանակության վերլուծություն, տեղեկություններ հաղորդվեց հեքիաթագրի կյանքի և ստեղծագործական ուղու վերաբերյալ, անցկացվեց Անդերսենի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի դիտումներ:
Ծրագրի երկրորդ մասն անցկացվեց Շիրակի մարզային գրադարանում, որտեղ երեխաների մասնակցությամբ կատարվեց ճանաչողական շրջայց գրադարանի բաժիններում:
Մանկական սրահի ընթերցարանում տեղի ունեցավ «Ձյունե թագուհին» հեքիաթի ընթերցում և վերլուծություն, կատարվեց անդերսենյան հերոսների պատկերում նկարչության միջոցով: Գունազարդումը նպաստեց ավելի շոշափելի, ավելի առարկայական պետկերացնել հեքիաթի հերոսներին: