You are here

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի մեկնարկը տրված է․ Բյուրակն համայնք

Տարիներ շարունակ իրականացվող ծրագրի արդյունավետության վերաբերյալ արձագանքները փաստում են այն մասին, որ գյուղական համայքներում արտադպրոցական ուսուցման բացը լրացնելու կարիք կա։ Լրացուցիչ կրթադաստիարակչական աշխատանքները համայնքներում լիարժեք բավարարելու, ինչպես նաև հասանելության ապահովումը նպաստում է ազգային արհեստի, կիրառական արվեստի, ՏՏ ոլորտի ու շատ այլ մասնագիտությունների բնագավառում շնորհալի դեռահասներին բացահայտելու և վերջիններիս մասնագիտության ընտրության կողմնորշմանը։ Բացի այդ ծրագիրն արժևորում է միջհամայնքային համագործակցության, համախմբվածության ամրապնդումը,

նպաստում ազգային արհեստների և արվեստի տարածմանն ու պահպանմանը, դեռահասներին մասնագիտական կողմնորոշման ուղղորդմանը, մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, բացահայտում շնորհալի դեռահասներին: Կարևորելով արտադպրոցական կրթության դերը ծրագիրն իր նպաստ ունի նաև մասնակիցների համակողմանի և ներդաշնակ զարգացման գործում: Ծրագրի մշակութային առաջին կանգառը՝ Շիրակի մարզի սահմանամերձ համայնքի` Բյուրակնի միջնակարգ դպրոցն էր:

18/10/2022