You are here

Դարձվածքը որպես բառագիտության բաժին` «Idioms and idomatic expressions» խորագրով բաց դաս

Մայիսի 30-ին  «Ընտանիք» կենտրոնի անգլերենի խմբակի սաները բաց դասին խոսեցին բառակազմության, դարձվածքային արտահայտությունների ծագումնաբանության մասին՝ հայերենում և անգլերենում։ Տեսասահիկների միջոցով սաները հյուրերին պատկերավոր ներկայացրին դարձվածքներ, որոնք գործածական են նաև առօրյայում։ Կարևորելով դարձվածքների առանձնահատկությունները որպես քերականական միավորներ, տրվեց  առաջադրանք՝ խմբային աշխատանքի միջոցով ներկայացված տեքստից դուրս գրել դարձվածաբանությունները։ Խմբերը գործնական աշխատանքը կատարեցին գերազանց, գործածելով լեզվական գիտելիքները։  Դասն ամփոփվեց տվյալ թեմայի շուրջ մասնակից և կենտրոնի տարբեր խմբակների սաների հետ հարցուպատասխանով, ի՞նչ  սովորեցին և ի՞նչ դարձվածքներ մտապահեցին, ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին։

Բաց դասն եզրափակվեց դաշնամուրի խմբակի սան՝ Մարուսյա Փալանջյանի գեղարվեստական ելույթով։

31/05/2023