You are here

Ռոբոտները նորանոր հաղթանակների երաշխիք

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը գրանցեց ևս մեկ հաղթանակ,. այս անգամ նվաճումը ռոբոտաշինության խմբակի սաներինն էր: 
Ապրիլի 16-ին Yerevan Expo կենտրոնում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից և «Յուքոմ» ընկերության աջակցությամբ անցկացված «Ական փնտրող ռոբոտներ» մրցույթի  եզրափակիչ փուլում  ‹‹Ընտանիք››  կենտրոնի սաների նախագծած և պատրաստած ռոբոտը զբաղեցրեց 2-րդ պատվավոր տեղը: 
Մրցույթը նպատակ ուներ բացահայտելու և խրախուսելու ոլորտի պատանի մասնագետներին, զարգացնելու ռոբոտաշինությունը Հայաստանում, նպաստելու ազգային անվտանգությունն ապահովող ռազմական կիրառության սարքերի արտադրությանը:
Մասնակից թիմերի ռոբոտներըին առաջադրված էր խնդիր. շրջանցելով խոչընդոտները գտնել մինչև 3 սմ խորության վրա արհեստական խոտածածկի տակ պահված ականները, նշել ֆիզիկապես գտնվելու վայրը և դրանց դասավորությամբ էլեկտրոնային քարտեզը ուղարկել սերվերին: 
Կենտրոնի ‹‹Android›› թիմը հիանալի կերպով հաղթահարեց իր առջև դրված խնդիրները: Սաները գործածության մեջ դնելով ռոբոտը և օգտագործելով իրենց գիտելիքներն ու հմտությունները, ժուրիի անդամներին և ներկաներին ներկայացրեցին սարքի հնարավորությունները: 
Հարկ է նշել,   մրցանակային 3-րդ  տեղը զբաղեցրած Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ավագ դպրոցի <Digital Cloud> թիմի ղեկավար  Դավիթ Նիկողոսյանը սովորել է ‹‹Ընտանիք›› կենտրոնի ռոբոտաշինության խմբակում:
 
Հ. Սարգսյան