Մայիսի 20-ին, ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կետրոնում տեղի ունեցավ ‹‹Արագ ձեռքեր›› միջոցառում-մրցույթը, որը կազմակերպել էին ‹‹Վարսավիրական արվեստ›› խմբակի սաները:
Միջոցառման նպատակն էր`ներկայացնել սաների վարսահարդարման մասնագիտական կարողությունները:
Վարսահարդարները <մոդելների> հագուստներին համապատասխան ձևավորեցին տարբեր ոճերի սանրվածքներ: Մրցույթի ընթացքում ներկաները ծանոթացան վարսավիրական արվեստի զարգացման պատմությանը: Մասնակիցները ներկայացրեցին ասույթներ և բանաստեղծություններ արհեստի վերաբերյալ, երգի և պարարվեստի խմբակների սաները հանդես եկան կատարումներով:
Գեղեցիկի հանդեպ ունեցած պատկրացումները սաները ցուցադրեցին սանրվածքների միջոցով: Ստեղծված տոնական սանրվածքները գնահատվեց ժյուրիի կողմից և լավագույն երեք վարսահարդարներն արժանացան պատվոգրերի:
Մ. Խաչատրյան