ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին նվիրված ծրագրի շրջանակում ապրիլի 12-ին Շիրակի մարզի Երազգավորսի միջնակարգ դպրոցում անցկացրեց առաջին սեմինարը՝ «Այվազովսկու արմատները. ծովանկարչությունը միջնադարից մինչև մեր օրերը» թեմայով: Սեմինար-քննարկմանը ներկա էին դպրոցի աշխատակազմը և աշակերտներ:
Սեմինարի մասնակիցներին բաժանվեց նաև տեղեկատուներ Այվազովսկու մասին: Դպրոցականները հետաքրքրասիրությամբ ունկնդրեցին կենտրոնի մանրանկարչության խմբակի ղեկավար, արվեստագետ Վ. Շամամյանի հաղորդած տեղեկություններն աշխարահռչակ ծովանկարչի կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ: Ուշագրավ էր Այվազովսկու մասին պատմող տեսանյութի, նրա արվեստն արտահայտող նկարների ցուցադրությունը և դրանց մեկնությունը: Սեմինարն ամփոփվեց հարց ու պատասխանով, մասնակիցները լրացրեցին հարցաթերթիկներ՝ կարևորելով համայնքում տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը և հայ մեծերին ներկայացնելու անհրաժեշտությունը:
Հ. Սարգսյան
13/04/2017