You are here

Գեղեցիկը կփրկի աշխարհը

Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում մարտի 31-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Գեղեցիկը կփրկի աշխարհը» խորագրով գեղարվեստական միջոցառում` հագուստի մոդելավորման և վարսավիրական արվեստի խմբակների սաների մասնակցությամբ: Նպատակն էր զարգացնել սաների ստեղծագործական միտքը, գեղեցիկը ընկալելու ունակությունը, ցուցադրել  նրանց  ձեռք բերած գործնական հմտությունները: 
Միջոցառման ընթացքում սահիկահանդեսի միջոցով ցուցադրվեց հայ ազգային տարազների տարբեր տեսակներ, որին զուգահեռ սաները մեկնաբանեցին և տեղեկատվություն հաղորդեցին հայկական ավանդական հագուստների առանձնահատկությունների վերաբերյալ: 
Հանդիսատեսը ականատես եղավ կենտրոնի հագուստի մոդելավորման խմբակի սաների նախագծած ու կարած հագուստների ցուցադրությանը: Կենտրոնի վարսավիրական արվեստի խմբակի սաները «մոդելների» հագուստներին համապատասխան ձևավորել էին տարբեր սանրվածքներ: 
Ներկաները բարձր գնահատեցին կենտրոնի սաների մասնագիտական գիտելիքներն ու ստեղծագործական կարողությունները:
 
 
Գ. Աղաջանյան
 
         
 
31/03/2017