You are here

«Հայրենիքը զորեղ է նվիրյալներով» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց

Ամառային դպրոցի ծրագրի շրջանակում սեմինարավար Մկրտչյանը անցկացրեց «Բանակաշինության առաջնահերթությունը ազգային անվտանգության ապահովման գարծընթացում», «Ռադիոկապի դերը ազգային բանակում», «Մերօրյա հերոսները»  թեմաներով սեմինարներ:
Ճամբարականների ակտիվ մասնակցությամբ սեմինարը վերածվեց բուռն քննարկումների: Դեռահասները գիտակցում էին, որ հայրենի երկիրը անվտանգության և սահմանների անխախտելիության համար  հայրենասեր, աննկուն կամքի տեր և մասնագիտական խորը գիտելիքներ ունեցող զինծառայողների կարիք ունի: Նրանք միասնության գաղափարով լեցուն  պատրաստակամություն էին հայտնում դառնալ անկախ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների անխախտելիության պահապաններ:
Սեմինարի ընթացքում դիտեցին փաստավավերագրական ֆիլմեր Հայաստանի Զինված ուժերում առկա զինատեսակների մասին և կատարեցին համապատասխան մասնագիտական գիտելիքների կարևորության վերաբերյալ քննարկումներ:
Քննարկումները ևս մեկ անգամ փաստեցին, որ  երիտասարդ սերունդը տերն է իր բնօրրանի: 
 
 
        
30/07/2017