You are here

Նորություններ

20/06/2022
ԱՀ  Մարտունու շրջանի ճարտար քաղաքի կրթամշակութային հաստատություների դեռահասները  Ճարտարի արվեստի դպրոցում մասնակցեցին արհեստի ու արվեստի ճյուղերի մասնագիտական դասերին, ծանոթացան հայկական մշակույթի գոհարների կերտման պատմություններին, իսկ  տպավորությունների ու կարծիքների մասին կիսվեցին  «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» ծրագրի մեծ պաստառին։ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մշակութային հաջորդ կանգառը Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ում էր։ Գյումրու թիվ 4... Read more
19/06/2022
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, իրականացվող բոլոր ծրագրերում անմասն չի թողնում նաև Արցախ աշխարհը։ «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու սաները՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին նվիրված ծրագրի շրջանակում մասնագիտական դասեր, գեղարվեստական միջոցառումներ, միջմշակութային երկխոսության քննարկումներ անցկացրեցին նաև Արցախում։ «Ֆրանկոֆոն մշակույթների... Read more
17/06/2022
Ընտանիք կենտրոնի անգլերենի խմբակի ուսուցչուհի՝ Հերմինե Սահակյանը գերազանց հանձնել է Քեմբրիջի համալսարանի TKT միջազգային թեստի քննությունը
14/06/2022
«Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագրի միջոցառումների ակտիվ մասնակից սաներն, որպես խրախուսանք՝ այցելեցին պատմամշակութային վայրեր՝ Խոր Վիրապ, Նորավանք վանական համալիրներ, Զանգակատուն՝ Պարույր Սևակի տուն-թանգարան։ Սաներին ներկաացվեց Խոր Վիրապ, Նորավանք վանական համալիրների, Զանգակատուն՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի մասին հետաքրքիր պատմություններ, փաստեր։ Սաները Պարույր Սևակի տուն-թանգարանում ասմունքեցին սևակյան իրենց նախընտրելի բանաստեղծությունները։ Բանաստեղծի ծննդավայրում... Read more
11/06/2022
«Ձեզանից ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տվել է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ»: Տիգրան Պետրոսյան ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացավ Հայաստանի վետերանների քառակի չեմպիոն, սպորտի վարպետ շախմատիստ՝ Ալեքսան Մանուկյանի հիշատակին նվիրված շախմատի բլից մրցաշար: ՀՀ պատանիների քառաակի չեմպիոն, Գյումրի քաղաքի 17-ակի չեմպիոն ՝ Ալեքսան Մանուկյանը մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ էր, Հայաստանի Պետական... Read more
01/06/2022
Աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի առիթով Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակը՝ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանուկներն ուրախ տրամադրությամբ, խինդ ու զրնգուն  ծիծաղով լցրեցին: Իրենց տոնն էլ ավելի գունավորեցին ժպիտներով ու համերգային  միջոցառմամբ՝ խախաղության ուղերձ հնչեցնելով իրենց  անաղարտ  շուրթերից:  Կենտրոնի՝ պարարվեստի, երգարվեստի, մարտարվեստի, թատերարվեստի,  դուդուկի, դհոլի և խմբակի սաներն հանդես եկան գեղարվեստական ելույթներով: Փոքրիկներն իրենց գեղեցիկ  ... Read more
26/05/2022
Մայիսի 26-ին՝ Քրիստոսի հրաշափառ Համբարձման ավետիսին, մեծահրաշ տոնի խորհրդին ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի պարարվեստի խմբակի սաները Մարմաշենի Սուրբ Հովհաննես եկեղեցում ՝ մասնակցել են Սուրբ Պատարագին: Սուրբ հաղորդությունից հետո Մարմաշեն գյուղի բնակիչների համար եկեղեցու բակում Համբարձման տոնախմբություն էր կազմակերպել «Ընտանիք» կենտրոնի պարավեստի խմբակը: Համբարձման օրվա տոնակատարությունները սկսվում են շաբաթվա երրորդ օրվանից, որը կոչվում է «Ծաղկամոր կիրակի»: Միջոցառման մասնակից սաներն... Read more
23/05/2022
Երկարամյա համագործակցությունը ընտանեկան ջերմ մթնոլորտի է վերածվում, երբ երկուստեք նույն գաղափարներն ու նպատակներն ունեն: Այդպիսին է ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի և ԿԱԶԱ շվեյցարական հիմնադրամի Գյումրիի սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնի միջև համագործակցությունը։ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին նվիրված՝ «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագրի շրջանակում մասնագիտական... Read more
19/05/2022
«Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագրի շրջանակոմ ուղիղ տեսակապի միջոցով ֆրանսաբնակ, կենտրոնի նախկին սան՝ Հասմիկ Ալեսքսանյանը ներկայացրեց Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայկական եկեղեցին և տեղի պատմամշակութային կոթողները։
19/05/2022
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին նվիրված՝ «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագրի շրջանակում գեղանկարչության և բատիկայի խմբակների սաները բաց դաս անցկացրեցին։ Դասն ուսուցողական էր, և նվիրված ֆրանսահայ աշխարհահռչակ գեղանկարիչ՝ Ժան Գառզուի (Գառնիկ Զուլումյանի) կյանքի ու ստեղծագործական աշխարհին: Այս տարի նշվեց Ֆրանսիայի Գեղարվեստի ակադեմիայի... Read more