Հունիսի 29-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ մարտարվեստի խմբակի սաների ցուցադրական ելույթ-միջոցառումը։ Սաների ցուցադարական ելույթը տարվա ընթացքում վարպետաց դասերի, անհատական պարապմունքների, մարզադպրոցների պրոֆեսիոնալ մարզիչների հետ միացյալ դասերին ձեռք բերած գիտելիքների ստուգատես էր նաև։ Սաները լավագույնս ներկայացրին մարտարվեստի հմտությունները, որոնք մարզիչ Սարգիս Վարդանյանը առանց ջանք խնայելու տվել էր սաներին։ Ցուցադրական ելույթին ներկա... Կարդալ ավելին
Տոնական միջոցառմանը ներկա էին ծրագրի հետ համագործակցող շվեյցարական «Կազա Գյումրի» սոցիալ- ուսուցողական և զարգացման կենտրոնի, Շիրակի մարզի համայնքների ֆրանկոֆոն դպրոցների տնօրեններ, մանկավարժներն, դասախոսներ, արվեստագետներ, ուսանողներ, սաներ և ծնողներ։ Միջոցառման մեկնարկը տրվեց կենտրոնի ցուցասրահում և դահլիճում կազմակերպված «Ստեղծագործենք միասին» խորագրով աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի նկարչական ոճով արված, համայնքների դեռահասների և կենտրոնի գեղանկարչության,... Կարդալ ավելին
Ստեփանակերտի Պոլ Էլյուրարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի և Շուշիի ու Հադրութի հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ արվեստի ու արհեստի վարպետաց դասերից, և Մարտունու շրջանի , Ճարտար քաղաքի կրթամշակութային հաստատություններում ֆրանկոֆոն հագեցած միջոցառումների շարքից հետո, Գանձասարի վանական համալիրում կազմակերպվեց Սուրբ արարողակարգ։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում Պաշտպանության բանակի 2020 թվականի վերջին զորակոչի ժամկետային պարտադիր ծառայության չմկրտված զինվորներ... Կարդալ ավելին
Հունիսի 21-ին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Քնարիկ Ահարոնյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը ստորագրել են համագործակցության և փոխըմբռնման հուշագիր։
Համաձայն հուշագրի՝ կողմերի միջև հաստատվում է համագործակցություն դեռահասների կրթության, դաստիարակության, մասնագիտական կողմնորոշման, ազգային և համամարդկային արժեքների ձևավորման, կրթամշակութային... Կարդալ ավելին
ԱՀ Մարտունու շրջանի ճարտար քաղաքի կրթամշակութային հաստատություների դեռահասները Ճարտարի արվեստի դպրոցում մասնակցեցին արհեստի ու արվեստի ճյուղերի մասնագիտական դասերին, ծանոթացան հայկական մշակույթի գոհարների կերտման պատմություններին, իսկ տպավորությունների ու կարծիքների մասին կիսվեցին «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» ծրագրի մեծ պաստառին։ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մշակութային հաջորդ կանգառը Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ում էր։ Գյումրու թիվ 4... Կարդալ ավելին
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, իրականացվող բոլոր ծրագրերում անմասն չի թողնում նաև Արցախ աշխարհը։ «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներն ու սաները՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին նվիրված ծրագրի շրջանակում մասնագիտական դասեր, գեղարվեստական միջոցառումներ, միջմշակութային երկխոսության քննարկումներ անցկացրեցին նաև Արցախում։ «Ֆրանկոֆոն մշակույթների... Կարդալ ավելին
«Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագրի միջոցառումների ակտիվ մասնակից սաներն, որպես խրախուսանք՝ այցելեցին պատմամշակութային վայրեր՝ Խոր Վիրապ, Նորավանք վանական համալիրներ, Զանգակատուն՝ Պարույր Սևակի տուն-թանգարան։ Սաներին ներկաացվեց Խոր Վիրապ, Նորավանք վանական համալիրների, Զանգակատուն՝ Պարույր Սևակի տուն-թանգարանի մասին հետաքրքիր պատմություններ, փաստեր։ Սաները Պարույր Սևակի տուն-թանգարանում ասմունքեցին սևակյան իրենց նախընտրելի բանաստեղծությունները։ Բանաստեղծի ծննդավայրում... Կարդալ ավելին
«Ձեզանից ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակը, որը տվել է շախմատին, քանի որ այն կօգնի ձեզ ցանկացած մասնագիտության մեջ»:
Տիգրան Պետրոսյան
ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացավ Հայաստանի վետերանների քառակի չեմպիոն, սպորտի վարպետ շախմատիստ՝ Ալեքսան Մանուկյանի հիշատակին նվիրված շախմատի բլից մրցաշար:
ՀՀ պատանիների քառաակի չեմպիոն, Գյումրի քաղաքի 17-ակի չեմպիոն ՝ Ալեքսան Մանուկյանը մասնագիտությամբ ինժեներ-տեխնոլոգ էր, Հայաստանի Պետական... Կարդալ ավելին
Աշխարհի թերևս ամենապայծառ ու լուսավոր տոնի առիթով Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակը՝ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանուկներն ուրախ տրամադրությամբ, խինդ ու զրնգուն ծիծաղով լցրեցին: Իրենց տոնն էլ ավելի գունավորեցին ժպիտներով ու համերգային միջոցառմամբ՝ խախաղության ուղերձ հնչեցնելով իրենց անաղարտ շուրթերից: Կենտրոնի՝ պարարվեստի, երգարվեստի, մարտարվեստի, թատերարվեստի, դուդուկի, դհոլի և խմբակի սաներն հանդես եկան գեղարվեստական ելույթներով: Փոքրիկներն իրենց գեղեցիկ ... Կարդալ ավելին