You are here
Նորություններ
Մայիսի 27-ին «Ընտանիք» կենտրոնում անցկացվեց «Հավերժական փառք» խորագրով միջոցառում` նվիրված մայիսյան փառահեղ հաղթանակներին: Միջոցառման նպատակն էր արժևորել Մայիսյան հերոսամարտերը` որպես հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջ, բարձրացնել սաների հայրենասիրական ոգին, հերոսների օրինակով ձևավորել հայրենիքը պաշտպանելու պատրաստակամություն, դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու կամք: Միջոցառումն ազդարարվեց Սարդարապատի, Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան և Ապրիլյան քառօրյա պատերազմների... Read more
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ հետևելով «Արի´, պարի քոչարի» խորագրով նախագծի կոչին, մայիսի 25-ին ևս միացավ համահայկական ֆլեշմոբին: Կենտրոնի ժողովրդական պարերի և պարարվեստի խմբակների սաները համախմբվեցին հաղթական քոչարի պարելու գաղափարի շուրջ: Համահայկական այս ֆլեշմոբի իրականացման մտահաղացումը պատկանում է Գլենոբլի «Հայկական մշակույթի տանը», որը նվիրված է հայոց երաժշտության և լեզվի երկու հսկաների՝ Կոմիտասի և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:«Ընտանիք» կենտրոնի... Read more
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանկավարժներն ու սաները Հովհաննես Թումանյանի հոբելյանական 150-ամյակին նվիրված «Կախարդական գրչի վարպետը» խորագրով միջոցառումների շրջանակում մայիսի 18-ից 20-ը այցելեցին Վրաստանի Հանրապետության մայրաքաղաք Թբիլիսի, ուր ապրել ու ստեղծագործել է Ամենայն հայոց բանաստեղծը:Այցի նպատակն էր ծանոթացնել Թբիլիսիում ծավալած հայ մեծանուն գրող Հ.Թումանյանի և ժամանակի մտավորականների գործունեությանը, արժևորել նրա անմահ... Read more
Մայիսի 14-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամփոփվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագիրը: Այս տարի ծրագրում ընդգրկվեցին Շիրակի մարզի բարձրադիր, հեռավոր և սահմանամերձ գյուղական՝ Ձորաշեն, Մուսայելյան, Անիպեմզա, Անի կայարան, Լեռնակերտ, Պեմզաշեն, Զորակերտ, Ամասիան, Բանդիվան, համայնքները, ինչպես նաև Գյումրու թիվ 8, 23, 31 հանրակրթական դպրոցները: Ծրագրի նպատակն էր գյուղական համայնքներում բացահայտել արհեստի և արվեստի ոլորտում նախընտրելի մասնագիտությունները,... Read more
Մայիսի 11-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ խմբասենյակներում, բակում և հարակից տարածքում կազմակերպվեց «Մաքուր պահենք մեր հայրենիքը» խորագրով շաբաթօրյակ: Նպատակն էր բարելավել ընդհանուր էկոլոգիական իրավիճակը, դաստիարակել բնությունը պահպանելու մշակույթ, սաներին ներգրավել կազմակերպչական ու հանրօգուտ աշխատանքներում:Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին կենտրոնի խմբակների սաները, մանկավարժները:Տնօրինության կողմից տրվեց համապատասխան... Read more
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շախմատի խմբակների 6 սան ապրիլի 15-ից 25-ը մասնակցեց Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում անցկացված գարնանային որակավորման մրցաշարին:Մրցույթի նպատակն էր զարգացնել մասնակիցների շախմատային և մարզական ունակությունները, հնարավորություն ընձեռել մարզական որակավորման բարձրացմանը։Մրցաշարի արդյունքում մարզական IV կարգ լրացրեց «Ընտանիք» կենտրոնի սան Նարեկ Դարբինյանը, III կարգ՝ Կարլեն Մնացականյանը, II կարգ՝ Հրաչ... Read more
Ապրիլի 23-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Սուրբ Հարության տոնին նվիրված ցերեկույթ՝ կենտրոնի պարարվեստի խմբակի սաների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր ներկայացնել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի խորհուրդը, կարևորել Հայ Առաքելական Եկեղեցու դերն ու նշանակությունը:Տոնախմբության պատվարժան հյուրն էր Շիրակի թեմի Մարմաշեն համայնքի քահանա Տեր Փառեն Պետրոսյանը, ներկա էին ծնողներ, մանկավարժներ և սաներ:Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով և «... Read more
Ապրիլի 24-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն իրականացրեց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված «Արդարության պահանջը» խորագրով միջոցառում. ուխտագնացություն և ի լուր աշխարհի ռադիոկապով տեղեկատվության տարածում:Օրվա խորհուրդը, խոր ցավի զգացումներով ուխտագնացության մասնակիցներին համախմբել էր ցեղասպանության զոհերի «Վերածնունդ» հուշարձանի շուրջ: Կենտրոնի մանկավարժները և սաները մեկ րոպե լռությամբ հարգեցին սուրբ նահատակների հիշատակը,... Read more
Ապրիլի 16-ին ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի երգարվեստի խմբակի սաները մասնակցեցին Գյումրու Մհեր Մկրտչյանի թանգարանում կազմակերպված միջոցառման, որը նվիրված էր մեծն Կոմիտասի և Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի հոբելյանական 150-ամյակներին: Միջոցառման բացումը կատարեց Գյումրու Սբ. Աստվածածին եկեղեցու քառաձայն երգչախումբը /ղեկավար և դիրիժոր՝ Ս. Վարդանյան/, Կոմիտասի «Տեր Ողորմեա» շարականով, որից հետո կենտրոնի երգարվեստի խմբակի սաները միացան քառաձայն երգչախմբին՝ կատարելով Զարեհ Արք. Ազնավորեանի... Read more
Ապրիլի 15-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մեկնարկեց ««Ընտանիք»-ն անիվներ վրա» կրթական ծրագիրը: Այս տարի ծրագրի «թիրախում» են Շիրակի բարձրադիր, հեռավոր և սահմանամերձ գյուղական համայնքները՝ Ձորաշենը, Մուսայելյանը, Անիպեմզան, Անի կայարանը, Լեռնակերտը, Պեմզաշենը, Զորակերտը, Ամասիան, Բանդիվանը, ինչպես նաև Գյումրու հանրակրթական դպրոցները: Ծրագիրը նպատակ ունի համայնքներում բացահայտել արհեստի և արվեստի ոլորտում նախընտրելի... Read more