You are here
Նորություններ
Մայիսի 10-ին Գյումրու Ասլամազյան քույրերի տուն-թանգարանի պատկերասրահում բացվեց ՀՀ ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մանրանկարչության խմբակի սաների աշխատանքների ցուցահանդես: Ցուցադրումը կշարունակվի մինչև մայիսի 14-ը: ‹‹Ասլամազյան քույրեր›› խորագրով ծրագրի նպատակն էր սաներին ծանոթացնել «Ասլամազյան քույրեր» թանգարանի նմուշներին, ներկայացնել գյումրեցի նկարչուհիների ազդեցությունը քաղաքի հոգևոր և մշակութային կյանքի վրա, նպաստել մշակութային կյանքի աշխուժացմանը,... Կարդալ ավելին
Մայիսի 2-ին ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մեկնարկեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի 1-ին փուլը: ‹‹Մասնագիտական կողմնորոշման›› դասընթացները սկսվեցին Շիրակի մարզի Արևշատ համայնքից, որոնք ըստ ժանամակացույցի կշարունակվեն Գետափ, Անուշավան, Գեղանիստ, Սպանդարյան, Քարաբերդ, Ձիթանքով, Սարակապ, Սեպասար, Կրասար, Ղազանչի, Սիզավետ, Բավրա, Թավշուտ համայնքներում և Ջավախքի կրթամշակութային կենտրոններում:Ծրագրի առաջին փուլի նպատակն է օժանդակել դեռահասների մասնագիտական... Կարդալ ավելին
ՀՀ ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ‹‹Ի հուշ մեծ Եղեռնի›› ծրագրի շրջանակում դեռևս փետրվար ամսից հայտարարել էր մրցույթ, որին մասնակցեցին կենտրոնի տարբեր խմբակների սաներ՝ ներկայացնելով անհատական և խմբային դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի բազմաոճ աշխատանքներ: Ուշագրավ էր ռադիոկապի խմբակի սաների կատարած աշխատանքը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Ընտանիք» կենտրոնին տրված ժամանակավոր հատուկ լիցենզիայի հիման վրա սաները ապրիլի 24-ին ուղիղ կապ... Կարդալ ավելին
Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը: ... Կարդալ ավելին
Ապրիլի 18-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց ‹‹Սուրբ Հարության տոնը›› խորագրով միջոցառում: Նպատակն էր սաների մեջ ամրապնդել տոնի քրիստոնեական խորհուրդն ու ժողովրդական ավանդույթները, ներկաներին հաղորդակից դարձնել եկեղեցական տոնին և կարևորել Հայ Առաքելական Եկեղեցու դերն ու նշանակությունը:Միջոցառմանը ներկա էին Տեր Եզնիկ քահանա Գալստյանը, մանկավարժներ, ծնողներ, սաներ: Միջոցառումը սկսվեց քահանայի... Կարդալ ավելին
Ապրիլի 24-ին, «Հոգու պարտք» ծրագրի շրջանակում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի տարբեր խմբակների սաներ մանկավարժների ղեկավարությամբ այցելեցին Հերհերի ձոր՝ իրենց հարգանքի տուրքն ու խոնարհումն արտահայտելով անմեղ զոհերի հիշատակին: Կատարվեց մոմավառություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հավերժացման և ոգեկոչման: Այցը մեկ անգամ ևս հավաստեց դեռահասների միասնականության և անկոտրում կամքի դրսևորումները, իրականությունը ճիշտ գնահատելու կարողությունը, «Հիշում եմ և պահանջում»... Կարդալ ավելին
Ապրիլի 17-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Ֆրանսիայի համը» խորագրով միջոցառում՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի տոնին: Միջոցառման նպատակն էր ձևավորել սեր և հետաքրքրություն ֆրանսերեն լեզվի նկատմամբ, կարևորել խոհարարական արվեստի դերը միջմշակութային կապերի ամրապնդման գործում` զուգահեռներ անցկացնելով հայկական և ֆրանսիական խոհանոցների միջև:Միջոցառմանը ներկա էին հյուրեր Ֆրանսիայից, SPFA կազմակերպության և KASA շվեյցարական... Կարդալ ավելին
Աշխարհում կա ամենից սքանչելի մի էակ, որին մշտապես պարտք ենք: Դա ՄԱՅՐՆ է: ... Կարդալ ավելին
Ապրիլի 13-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում գնահատող հանձնախմբի կողմից ամփոփվեց «Ի հուշ Մեծ եղեռնի» ծրագրի շրջանակում հայտարարված ստեղծագործական մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցած 14-18 տարեկան 49 դեռահասներից լավագույն ստեղծագործական աշխատանքների հեղինակներ ճանաչվեցին` • շարադրություն` I տեղ - գորգագործության խմբակի սան` Գայանե Հովհաննիսյան II տեղ - հագուստի մոդելավորման խմբակի... Կարդալ ավելին
Ապրիլի 10-ին և 11-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Շիրակի մարզի Աշոցքի մարզամշակութային կենտրոնում և Գյումրիում անցկացրեց «Ապրելու ապրիլ» խորագրով միջոցառում՝ նվիրված ապրիլյան պատերազմին մարտիրոսված քաջորդիներին, որին ներկա էին նաև մարտական գործողություններին մասնակից հերոսներ:Միջոցառման նպատակն էր բարձրացնել դեռահասների ռազմահայրենասիրական ոգին, ռազմական գործողությունների ընթացքում մարտիկների ցուցաբերած սխրագործությունների օրինակով սաների մեջ դաստիարակել հայրենի երկրի... Կարդալ ավելին