You are here
Նորություններ
6-րդ դասարանի աշակերտներ. «Շատ կուզենայինք մասնակցել փայտամշակման դասընթացին և այսօր մեզ ընձեռնվեց այդ հնարավորությունը։ Մենք ծանոթացանք փայտի տեսակներին ու զարդանախշերին, կենտրոնի սաների քանդակներին։ Մեզ հատկապես գրավեց այն, որ հասարակ փայտի կտորից կարելի է ստանալ հիանալի քանդակ։ Մեզ շատ դուր եկավ այս արվեստը։ Կցանկանայինք, որ բոլոր համայնքներում էլ բացվեին նման խմբակներ»։Աշակերտ Մորենա Հակոբյան. «Առաջին անգամն է, որ մասնակցում եմ այսպիսի դասընթացների։ Ընտրել եմ ուլունքագործությունը։ Սկզբում... Read more
Մարտի 12-ից ապրիլի 11-ը Ֆրանկոֆոնիայի շրջանակում կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեցին «Դեպի Ֆրանսիա» խորագրով ֆիլմերի և տեսանյութերի դիտումներ: Միջոցառմանը մասնակցեցին կենտրոնի ֆրանսերենի խմբակի սաներ, ուսանողներ, Շիրակի պետական համալսարանի դասախոսներ, ֆրանսախոս ակումբների և կազմակերպությունների անդամներ:«Կեցցե˜ Ֆրանսիան», «Անունը», «Բարի գալուստ» ֆրանսիական գեղարվեստական ֆիլմերի և «Ֆրանսիայի մշակույթը» խորագրով տեսանյութերի... Read more
Գյումրու Տիգրան Պետրոսյանի անվան «Շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում անցկացվեց գարնանային որակավորման մրցաշար՝ սկսնակ, չորրորդ և երրորդ կարգայինների համար: Մրցաշարին մասնակցում էին նաև ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շախմատի խմբակների թվով 14 սան:Մրցույթի նպատակն էր զարգացնել մասնակիցների շախմատային և մարզական ունակությունները, հնարավորություն ընձեռել մարզական որակավորման բարձրացմանը։Անցկացվեց երկու մրցաշար. «Առավոտյան մրցաշար»՝ սկսնակ և III կարգային շախմատիստ-... Read more
Մարտի 30-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Գարնան զարթոնք» խորագրով միջոցառում` հագուստի մոդելավորման խմբակի սաների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր սաներին հաղորդել գարնանային տրամադրություն, նրանց մոդելավորած հագուստների միջոցով զարգացնել ստեղծագործական միտքը, ձևավորել բեմական կեցվածք :Ցերեկույթի մասնակիցները բնության զարթոնքն ազդարարող բանաստեղծությունների, պարային բեմադրությունների միջոցով ներկաներին հաղորդեցին գարնանային թարմություն,... Read more
ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ապրիլի 1-ին իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող «Խաչքարերի» պուրակում անցկացված քաղաքային տոնախմբությանը: Գյումրու քաղաքապետարանի կողմից կազմակերպված Սուրբ Զատկին և հումորի օրվան նվիրված ցուցահանդես-միջոցառմանը մասնակցում էին մարզային և քաղաքային իշխանությունների, Շիրակի մարզի կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պարային և թատերական խմբեր: ... Read more
Մարտի 20-ին Երևանի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաները մասնակցեցին Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից կազմակերպված Երիտասարդ երաժիշտ կատարողների 3-րդ հանրապետական Սայաթ-Նովայի անվան մրցույթ-փառատոնին:Մասնակցության նպատակն էր սաներին հնարավորություն ընձեռել ներկայացնելու իրենց կատարողական կարողությունները և ձեռք բերել հանրապետական մրցույթներին մասնակցության... Read more
Մարտի 26-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի առաջին փուլը: Շիրակի մարզի բարձրադիր և սահմանամերձ համայնքների /Աղին, Աշոցք, Բագրավան, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Ձորակապ, Հայկաձոր, Ջրափի, Մարալիկ/ և Ջավախքի կրթամշակութային կենտրոնների թվով 18 մանկավարժ մասնակցեցին արտադպրոցական կրթության կազմակերպման, ծրագրերի մշակման և իրականացման հմտությունների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին:... Read more
Մարտի 27-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Ստեղծագործել՝ նշանակում է ապրել» խորագրով միջոցառում՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան: Միջոցառման նպատակն էր կարևորել թատրոնի դերը սերունդների դաստիարակման գործընթացում, սաների մեջ առաջացնել հետաքրքրություն թատերական արվեստի նկատմամբ և գնահատել Վիլյամ Սարոյանի թողած ժառանգությունը։Օրվա խորհրդին համահունչ մասնակիցները հետաքրքիր փաստեր հաղորդեցին հայկական թատերական... Read more
Մարտի 26-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Շարժվող լուսանկարներ» խորագրով միջոցառում՝ նվիրված կինեմատոգրաֆիայի գյուտարարներ Լյումիեր եղբայրներին և Ֆրանկոֆոնիային: Միջոցառման նպատակն էր կարևորել կարճամետրաժ ֆիլմերի ուսուցողական դերը երիտասարդ սերնդի աշխարհայացքի ձևավորման գործում, զարգացնել և հարստացնել սաների բառապաշարը, նպաստել ֆրանսերենի տարածմանը, առաջացնել հետաքրքրություն և սեր ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական արվեստի... Read more
Մարտի 20-ից 23-ը կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեցին «Սասնա Ծռեր» և «Բեոուլֆ» էպոսների ֆիլմերի դիտումներ և խաղ-վիկտորինա՝ կենտրոնի անգլիախոս սաների մասնակցությամբ: Միջոցառման նպատակն էր դեռահասների մեջ սերմանել հայրենասիրական և դյուցազներգական գաղափարներ, անդրադառնալ ազգային ակունքներին, արժևորել ժողովուրդների էպիկական ժառանգությունը և դեռահասների մեջ զարգացնել թիմային մտածելակերպ: Երեք օրերի... Read more