You are here
Նորություններ
Դեկտեմբերի 21-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մեսրոպյան այբուբեն» ընթերցասրահում տեղի ունեցավ երգարվեստի խմբակի սաների բաց համերգը: Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ պատանի կատարողները խմբակի ղեկավար Արևիկ Թանաշեանի գլխավորությամբ ներկայացրին հայ և արտասահմանյան թեմատիկ և հոգևոր երգերի շարք: Միջոցառմանը ներկա էին Շիրակի պետական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոցենտ Կարինե Սահակյանն ու դասախոս, ազգագրագետ... Կարդալ ավելին
Դեկտեմբերի 4-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Գույներն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան: Ցուցասրահում ներկայացված էին կենտրոնի գեղանկարչության խմբակի սաների ստեղծագործական աշխատանքները: Ցուցահանդեսի նպատակն էր խթանել ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների ստեղծագործելու և գույները ներդաշնակ համադրելու կարողությունը, ստեղծել հնարավորություն ինքնադրսևորվելու, ներգրավել... Կարդալ ավելին
Դեկտեմբերի 6-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակը մասնակցեց ՀՀ Շիրակի մարզպետարանի կողմից կազմակերպված Հոգևոր երգերի մարզային 4-րդ փառատոնին՝ նվիրված 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերին: Միջոցառումն անցկացվեց Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցում` մարզի երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան կենտրոնների երգչախմբերի և այլ անհատ կատարողների մասնակցությամբ: Փառատոնին մասնակցելու նպատակն էր սաներին հաղորդակից... Կարդալ ավելին
‹‹Ձեռքդ դի´ր նախահայրերիդ հզոր աջի մեջ և դու պիտի զգաս, թե ինչպես ուժեղ է զարկում սիրտդ, զորեղանում բազուկդ, պողպատանում կամքդ››։ ... Կարդալ ավելին
Նոյեմբերի 24-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Երբ գալիս է աշունը» խորագրով գեղարվեստական միջոցառում և սաների մոդելավորած հագուստների ցուցադրում: Միջոցառման նպատակն էր ցուցադրել հագուստի մոդելավորման խմբակի սաների աշխատանքների աշնանային հավաքածուն, ներկայացնել վարսավիրական արվեստի խմբակի սաների հմտությունները, ձևավորել աշնանային գունեղ երանգները համադրելու կարողություն:Փոքրիկ «նկարիչը» կախարդական վրձնով դահլիճ էր բերել աշնանային զարմանահրաշ, բազմագունակ ներկապնակը և շուրջը լցրել... Կարդալ ավելին
Նոյեմբերի 17-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացավ «Արհեստը կաթ- կաթ աղբյուր է» խորագրով ցուցահանդես: Ցուցասրահում ներկայացված էին գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության, արծաթագործության, ուլունքագործության և խեցեգործության խմբակների սաների ստեղծագործական աշխատանքները: Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել սաների ստեղծագործական կարողություններն ու հմտությունները, բարձրացնել հետաքրքրությունն ազգային արհեստի և արվեստի նկատմամբ:... Կարդալ ավելին
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ «Ընդ եղեգան փող բոց ելաներ» խորագրով կլոր սեղան-քննարկում` մասնակցությամբ շիրակցի գրողներ Անդրանիկ Կարապետյանի, Շնորհիկ Շահինյանի, Ռոզա Հովհաննիսյանի ու Լուսինե Աղաջանյանի:Ծրագրի նպատակն էր դեռահասների շրջանում ընդլայնել «Եղեգան փող» գրական-մշակութային պարբերաթերթի վերաբերյալ տեղեկատվությունը, ծանոթացնել Շիրակի մարզի ժամանակակից գրողների և նրանց ստեղծագործությունների հետ:... Կարդալ ավելին
Նոյեմբերի 9-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ սեղանի թենիսի մրցաշար՝ կենտրոնի սաների և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջի ուսանողների մասնակցությամբ:Մրցաշարի նպատակն էր նպաստել սաների ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը, ձևավորել առողջ ապրելակերպին հետևելու մշակույթ և խթանել հետաքրքրությունը սեղանի թենիսի նկատմամբ: Առաջնությանը ներկա էին մանկավարժներ, ծնողներ և սաներ: 30 մասնակիցներ սկսեցին մրցապայքարը... Կարդալ ավելին
Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է: Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է և շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ… ... Կարդալ ավելին
Ազգային երաժշտությունը մը մեծության չափանիշ է, երաժշտությունը որքան մեծ է՝ ազգն էլ նույնքան մեծ է։ԿոմիտասՀոկտեմբերի 23-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Մեղեդի» խորագրով համերգ, որը նվիրված էր Երաժշտության միջազգային օրվան։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայ երաժշտարվեստի ռահվիրա Կոմիտասին, արժևորել դուդուկը որպես ազգային նվագարան, զարգացնել սաների երաժշտական ճաշակը, ինչպես նաև նպաստել սաների մասնագիտական առաջընթացին և կատարողական... Կարդալ ավելին