You are here

Նորություններ

19/06/2024
2023-2024 ուսումնական տարին ամփոփվեց հունիսի 19-ին: Սաները ներկայացրին ինչպես գրագետ աշխատել  HTML, CSS, JavaScript, PHP, MySQL ծրագրավորման լեզուներով, և նախագծել էին Web կայք, որից հեշտությամբ օգտվելու համար տվել էին հարմար լուծումներ ինֆորմացիան փնտրելու, ներբեռնելու, պատուհաններից արդյունավետ օգտվելու համար: Մշակել էին կայքը գեղարվեստական լուծումներով, ձևավորել՝ կիրառելով համապատասխան համակարգչային գրաֆիկական փաթեթներ, նախագծած էսքիզների հիման վրա մշակել էին հիմնական և տիպային էջերի և... Read more
19/06/2024
3D մոդելավորման 3 խմբակների սաները ուսումնական տարվա գիտելիքների ստուգմանը  ցուցադրեցին  գովազդի, ճարտարապետության, ոսկերչության, ֆիլմերի, վիդեոխաղերի և արտադրական դիզայնի ոլորտներում վիզուալ էֆեկտների ստեղծած մոդելները: Վերջիններս ներկայացրին 3D մոդելավորման հիմունքները` ինչպես ստեղծել կոշտ մակերեսով իրեր օգտագործելով բազմանկյուններ, եզրեր և գագաթներ: Ստուգատեսն անցկացվեց  3 մակարդակով.   Առաջին մակարդակում սաները ներկայացրին համակարգչային անիմացիայի, թվային... Read more
17/06/2024
2023-2024 ուսումնական տարին ամփոփվեց յուրացրած թեմաների շուրջ զրույց-քննարկումներով, հարցուպատասխանի միջոցով սաներն ևս մեկ անգամ վերլուծեցին անձի ձևավորման համակողմանի զարգացմանն ուղղված նախապայմաններն ու հիմքերը, քննադաբար մոտենալով նաև սեփական ես-ին: Ուսումնական տարվա ընթացքում սաների 70%-ը ցուցաբերել են բավարար գիտելիքներ և կարողություններ, իսկ 30% -ը միջին: Ուսումնական ծրագիրը նպաստել է սաների մարդկային որակների, գիտելիքների ամրապնդմանը:            ... Read more
09/06/2024
Հունիսի 8-ին Գյումրու Մարզամշակութային կենտրոնում «Ընտանիք» կենտրոնի պարարվետսի խմբակի սաները, խմբավար Մուրադ Թորոսյանի գլխավորությամբ մասնակցել են Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմակերպած «ՊԱՐԱՏՈՒՆ 2024» փառատոնին: Այն նվիրված էր, «Բերդ» պարային անսամբլի հիմնադիր, ՀՀ Ժողովրդական արտիստ՝ Բորիս Գևորգյանի 85 ամյա հոբելյանին: Կենտրոնի պարարվեստի խմբակի սաները ժողովրդական պարային կատարումներով իրենց երախտիքն են հայտնել պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեություն ծավալած... Read more
01/06/2024
Երեխաների պաշտպանության միջազգային օրը վառ գույներով ու բարձր տրամադրությամբ ‹‹Ընտանիք›› կենտրոնը սաների համար անցկացրեց ‹‹Մանկության երազանքի գույները›› խորագրով հունիսմեկյան միջոցառում: Սաները ‹‹Ընտանիք›› կենտրոնում, այնուհետև Գյումրու Աբովյան ճեմափողոցում մասնակցեցին Վորլդ Վիժն Հայաստանի Գյումրու տարծքային գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպած տոնական միջոցառումների շարքին: Մանկական զվարճալի համերգային ծրագրում ներառված էր՝ կավճանկարչություն, նկարչություն գիպսե պատկերների վրա,... Read more
31/05/2024
Մեր օրերում ռոբոտաշինությունն ամենահեռանկարային և պահանջված ոլորտներից է համարվում։ Աշխարհի բոլոր առաջադեմ երկրները գրեթե բոլոր բնագավառներում ձգտում են ավտոմատացման՝ հնարավորին նվազեցնելով մարդկային աշխատուժի կիրառությունը։ Ապա ովքե՞ր պետք է աշխատեն մարդկանց փոխարեն. պատասխանը մեկն է՝ ռոբոտները։ Այս մասին «Ընտանիք» կենտրոնի ռադիոէլեկտրոնիկայի խմբակի սաները ցուցադրեցին պատրաստած ռոբոտների տեխնիկական հնարավորությունները: Տեխնոսերները խոսեցին ռոբոտաշինության ոլորտում իրենց ներդրման ու զարգացման... Read more
31/05/2024
Շառլ Ազնավուրի կյանքն ինքնին մի հրաշալի ֆիլմ էր՝ լուսավոր և լի մարդասիրությամբ։ «Պատմության խճանկար» խորագրով սեմինարը վարեց կենտրոնի գեղարվեստական մասի վարիչ՝ Էլիզա Ֆրանգուլյանը: Սաները ծանոթացան Հայաստանի Ազգային Հերոսի հայապահպանությանն ուղղված արշավին, հայ ժողովրդի դեսպանն աշխարհում, դարի արտիստի, մեր բոլորի կողմից այնքան սիրված Շառլ Ազնավուրի իր անկրկնելի վառ տաղանդին, բարությանը, որը հիացմունք էր առաջացնում ամբողջ աշխարհում։ Նա մարմնավորեց հայ ազգի ճակատագիրը, վերածնունդը, անկոտրում կամքը... Read more
30/05/2024
Տարվա ընթացքում վարպետաց դասերի, անհատական պարապմունքների, մարզադպրոցների պրոֆեսիոնալ մարզիչների հետ միացյալ պարապմունքներին ձեռք բերած գիտելիքները սաները ցուցադրեցին մարտական ելույթների միջոցով: Ցուցադրական ելույթը նպաստեց մարզիկների ֆիզիկական կոփվածության ամրապնդմանը, մտավոր զարգացմանը, առողջ կենսակերպին: Արդյունքում սաները ինքնադրսևորվեցին և գերազանց կատարեցին մարտական առաջադրանքները: Ցուցադրական ելույթին սաները կատարեցին ձեռքի և ոտքի հարվածներ, կատաներ, ինքնապաշտպանական գործողություններ,... Read more
22/05/2024
  Լեգենդար հայի ծննդյան օրը, 100-ամյա հոբելյանին «Ընտանիք», Ախալցխայի և Ախալքալաքի երիտասարդական և կրթամշակութային կենտրոնների մանկավարժներն ու սաները հարգանքի տուրք մատուցեցին Ախալցխայի զարդը համարվող 13-րդ դարի Ռաբաթի ամրոցում, որի կենտրոնում վառվում է մեծ հայի հոլլիվուդյան աստղը: Աստղի կողքին տեղադրվեց նաև «Ընտանիք» կենտրոնի արծաթագործության խմբակի սաների պատրաստած՝ ի հուշ երախտիքի հուշաքարը: Ամրոցում՝ «Ընտանիք» կենտրոնի գեղարվեստական խմբակների սաները կատարեցին երաժշտական... Read more
20/05/2024
Գեղագիտության, դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի վարպետաց դասերն անցկացվեցին ազնավուրյան երգերի ներքո: Գեղագիտության ազգային կենտրոնը մեկ օրով լցված էր «Ընտանիք» կենտրոնի սաների Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կատարումներով, ասմունքներով: Վարպետաց դասերը նաև փորձի փոխանակում էր, որին մասնակցեցին երկու կենտրոնների մանկավարժներն ու սաները: Ազնավուրյան շնչով հագեցած օրն ավարտվեց դուդուկի հայկական պարերգերի կատարմամբ և միասնական պարով: