You are here

Նորություններ

27/06/2024
Բրիտանական ազգային տոներն ու ավանդույթները մեկ հարթակում. անգլերենի խմբակի սաները ներկայացրին դրանց առանձնահատկությունները՝ որպես անգլիական մշակույթի կարևորագույն արժեքներ և այն համեմատեցին հայկական մշակույթի հետ: Բաց դասին ներկա էին հյուրեր հանրակրթական դպրոցներից՝ անգլերենի լեզվի մանկավարժներ, կենտրոնի տնօրենությունն ու ծնողներ: Բաց դասը նպատակ ուներ ճանաչել Անգլիան՝որպես ավանդույթների պահպանողական երկիր, նպաստել սաների անգլերենի բանավոր խոսքի զարգացմանը, բառապաշարի հարստացմանը, խթանել... Read more
25/06/2024
Հաշվետու ցուցահանդեսին ցուցադրվեցին խմբակի տարբեր տարիքային խմբերի սաների աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա էին ծնողներ, հյուրեր, ովքեր իրենց գոհունակությունն հայտնեցին խմբավարների նվիրյալ աշխատանքի և սաների ձեռք բերած հմտություններին մասին: Ուսումնական տարվա ընթացքում սաների 70%-ը ցուցաբերել են լավ գիտելիքներ և կարողություններ, իսկ 30% -ը միջին: Ուսումնական ծրագիրը նպաստել է սաների մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը: Խմբավար՝   Ա.  Մանուկյան
25/06/2024
«Ընտանիք» կենտրոնում տեղի ունեցավ «Երգիծանքի գույները արվեստաբանի ներկապնակում» խորագրով ցուցահանդես-միջոցառում, նվիրված գյումրեցի հայտնի երգիծաբան, նկարիչ և դհոլահար Սերյոժա Կարապետյանի (Կուժիկի) հիշատակին: Ցուցահանդես-միջոցառմանը մասնակցում էին գեղանկարչության, բատիկայի, պարարվեստի, թատերական արվեստի, դհոլի և դուդուկի խմբակների սաները։ Ցուցահանդես-միջոցառումը բացվեց դհոլի խմբակի սաների խրոխտ կատարումով, այն հարգանքի տուրք էր՝ ժամանակի լավագույն դհոլահարի Սերյոժյա Կարապետյանի հիշատակին... Read more
20/06/2024
Արևային էներգիայի մոդելավորման սաները ներկայացրին արևային էներգետիկ կայանների կիրառվող հնարավոր բոլոր ոլորտներում արդյունավետությունն ու առավելությունները, ու թե ինչպես է հնարավոր ուրվագծել տնտեսության զարգացման հեռանկարներ, խոսեցին աշխատանքային գործիքների, արևային էներգետիկ համակարգերի անաղմուկ աշխատանքի և բնությունը չաղտոտելու մասին: Տարվա ընթացքում կենտրոնի սաները ցուցաբերել են բարձր առաջադիմություն, ակտիվ մասնակցություն են ունեցել բաց դասերին, միջոցառումներին, սեմինարներին և էներգետիկ... Read more
20/06/2024
«Ընտանիք» կենտրոնի ռուսաց լեզվի խմբակի սաները Ռուսաստանի օրվան նվիրված միջոցառումը սկսեցին ռուս-հայկական բարեկամական կապի կարևոր իրադարձություններն ու առաքելությունը ներկայացնելով տեսասահիկի միջոցով: Այնուհետև հյուրերը դիտեցին սաների պատրաստած «Մշակութային քաղաքների դիմանկարը» վերնագրով ֆիլմը, որից հետո անցկացվեց՝ մշակութային երկխոսություն՝ երկու երկրների պատմության, ազգային ժառանգության, սովորույթների և լեզվական առանձնահատկությունների մասին: Միջոցառմանը ներկա էին հյուրեր Գյումրիում «Ռուսական... Read more
19/06/2024
2023-2024 ուսումնական տարին ամփոփվեց հունիսի 19-ին: Սաները ներկայացրին ինչպես գրագետ աշխատել  HTML, CSS, JavaScript, PHP, MySQL ծրագրավորման լեզուներով, և նախագծել էին Web կայք, որից հեշտությամբ օգտվելու համար տվել էին հարմար լուծումներ ինֆորմացիան փնտրելու, ներբեռնելու, պատուհաններից արդյունավետ օգտվելու համար: Մշակել էին կայքը գեղարվեստական լուծումներով, ձևավորել՝ կիրառելով համապատասխան համակարգչային գրաֆիկական փաթեթներ, նախագծած էսքիզների հիման վրա մշակել էին հիմնական և տիպային էջերի և... Read more
19/06/2024
3D մոդելավորման 3 խմբակների սաները ուսումնական տարվա գիտելիքների ստուգմանը  ցուցադրեցին  գովազդի, ճարտարապետության, ոսկերչության, ֆիլմերի, վիդեոխաղերի և արտադրական դիզայնի ոլորտներում վիզուալ էֆեկտների ստեղծած մոդելները: Վերջիններս ներկայացրին 3D մոդելավորման հիմունքները` ինչպես ստեղծել կոշտ մակերեսով իրեր օգտագործելով բազմանկյուններ, եզրեր և գագաթներ: Ստուգատեսն անցկացվեց  3 մակարդակով.   Առաջին մակարդակում սաները ներկայացրին համակարգչային անիմացիայի, թվային... Read more
19/06/2024
2023-2024 ուսումնական տարին ամփոփվեց հունիսի 19-ին սաները տեսասահիկի միջոցով ցուցադրեցին գրաֆիկական խմբագրիչներով մշակած  նկարներ, տեղեկագրեր, գովազդային պաստառներ, կոմպոզիցիաներ։ Բաց դասն ամփոփվեց մասնագիտական գիտելիքների փոխանակմամբ և կարծիքների արտահայտմամբ: Դասի արդյունքում ամրապնդվեց սաների համակարգչային գիտելիքները, որոնք հմտորեն կիրառեցին ծրագրային նոր գաղափարներում: Ուսումնական տարվա ընթացքում սաների 70%-ը ցուցաբերել են լավ գիտելիքներ և կարողություններ, իսկ 30% -ը միջին:... Read more
17/06/2024
2023-2024 ուսումնական տարին ամփոփվեց յուրացրած թեմաների շուրջ զրույց-քննարկումներով, հարցուպատասխանի միջոցով սաներն ևս մեկ անգամ վերլուծեցին անձի ձևավորման համակողմանի զարգացմանն ուղղված նախապայմաններն ու հիմքերը, քննադաբար մոտենալով նաև սեփական ես-ին: Ուսումնական տարվա ընթացքում սաների 70%-ը ցուցաբերել են բավարար գիտելիքներ և կարողություններ, իսկ 30% -ը միջին: Ուսումնական ծրագիրը նպաստել է սաների մարդկային որակների, գիտելիքների ամրապնդմանը:            ... Read more
09/06/2024
Հունիսի 8-ին Գյումրու Մարզամշակութային կենտրոնում «Ընտանիք» կենտրոնի պարարվետսի խմբակի սաները, խմբավար Մուրադ Թորոսյանի գլխավորությամբ մասնակցել են Հայաստանի ազգային պարարվեստի միության կազմակերպած «ՊԱՐԱՏՈՒՆ 2024» փառատոնին: Այն նվիրված էր, «Բերդ» պարային անսամբլի հիմնադիր, ՀՀ Ժողովրդական արտիստ՝ Բորիս Գևորգյանի 85 ամյա հոբելյանին: Կենտրոնի պարարվեստի խմբակի սաները ժողովրդական պարային կատարումներով իրենց երախտիքն են հայտնել պարարվեստի ոլորտում երկարամյա աշխատանքային գործունեություն ծավալած... Read more