You are here

Նորություններ

11/05/2022
Մասնագիտական դասերը շարունակվում են Շիրակի մարզի համայնքային այն դպրոցներում, որտեղ ուսուցանվում է ֆրանսերեն լեզուն։ «Ընտանիք» կենտրոնի ֆրանսերենի խմբակի սաները տեսասահիկներ էին պատրաստել Հայաստանի և Ֆրանսիայի դիվանագիտական հարաբերությունների, Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, ֆրանսիական խորհրդանիշների մասին։ Դեռահասները հաղորդակցվեցին միմյանց հետ, կատարեցին բանաստեղծությունների ընթերցումներ՝  ֆրանսերեն լեզվով, կիսվեցին գիտելիքներով։  Կենտրոնի... Read more
10/05/2022
«Ֆրանսիական իրականության մեջ քսաներորդ դարի ամենաանվանի նկարիչներից մեկի անունն է Ժան Գառզու. թե նրա գործերին մանրամասն չնայես, դժվար կլինի գլխի ընկել, որ այս ֆրանսիական հնչողությամբ անվան կրողը հայ է»։ Շիրակավան համայնքի միջնակարգ դպրոցում գառզուական արվեստով մասնագիտական դասեր, ֆրանսերենով բանաստեղծությունների ընթերցումներ, ֆրանսհայկական երգերի կատարումներով հետաքրքիր միջոցառումների շարք անցկացրեցին «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանկավարժներն ու սաները։ Կենտրոնի ֆրանսերենի խմբակի սաները... Read more
03/05/2022
Շարունակվում է «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանկավարժների և շնորհալի սաների մասնագիտական դասերի անցկացումը Շիրակի մարզի համայնքների ֆրանկոֆոն  դպրոցներում՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին նվիրված՝ «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագրի շրջանակում։  Հերթական այցն այս անգամ ՝ Սարատակ համայնքում էր։ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի ֆրանսերենի, երգարվեստի, գեղանկարչության,... Read more
03/05/2022
Մայիսի 3-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 և աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի 115 ամյակներին նվիրված՝ «Ֆրանկոֆոն աշխարհի գույները» խորագրով բաց-դաս միջոցառումը։ Միջոցառման նպատակն էր սաներին հաղորդակից դարձնել Ֆրանկոֆոնիայի ստեղծմանն ու առաքելությանը, գիտելիքներ հաղորդել ֆրանսերենի, Ֆրանսիայի պատմության, մշակույթի, խոհանոցի, ազգային խորհրդանիշների, տոների և ավադույթների,... Read more
02/05/2022
Ծրագրի շրջանակում «Ստեղծագործենք միասին»` խորագրով մասնագիտական դասերի անցկացման առաջին կանգառը Լուսակերտ գյուղի միջնակարգ դպրոցն էր։ Համայնքային դպրոցի աշակերտները «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնի մանկավարժներին ու սաներին  հյուրընկալեցին ֆրանկոֆոնիայի հիմնի կատարմամբ և գեղարվեստական ելույթներով։ Այնուհետև կենտրոնի  ֆրանսերենի խմբակի սաները լուսակերտցի դպրոցականերին ներկայացրեցին ֆրանկոֆոնիայի պատմությունը, Հայաստանի և Ֆրանսիայի դիվանագիտական, բարեկամական կապի մասին։ Սաներն ու աշակերտները... Read more
01/05/2022
Պարի միջազգային օրվան նվիրված Հայաստանի Ազգային Պարարվեստի Միության, Գյումրու պարարվեստի դպրոցի կողմից կազմակերպած՝ «Պարատուն 2022» փառատոնի Մայիսի 1-ին՝ Պարի միջազգային օրվան նվիրված Գյումրու Մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Պարատուն 2022» համերգ-փառատոն, որին մասնակցեցին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պարարվեստի խմբակների սաները։ Ժողովրդական պարարավեստի խմբակի 50 սան հանդես եկան պարային հետաքրքիր բեմականացում-կատարումներով: Փառատոնը լավագույն առիթ ու հարթակ... Read more
30/04/2022
Գյումրու Գյումրու Մարզամշակութային Կենտրոն, տեղի ունեցավ Պարի միջազգային օրվան նվիրված «Արի պարի Գյումրի» փառատոն, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» մանկապատանեկական ստեղծագործական կենտրոնի պարարվեստի խմբակների սաները։ Պարուսույցներ՝ Ալվարդ Մկրտչյանն ու Նելի Ասատրյանի սաները «Արի պարի Գյումրի»  փառատոնին լավագույն մասնակցության համար պարգևատրվել են պատվոգրերով։            
29/04/2022
Պարի միջազգային օրվա կապակցությամբ, ինչպես նաև պարարվեստի հարուստ ավանդները շարունակելու և արդյունավետ աշխատանքային գործունեության համար Գյումրու քաղաքապետարանի կողմից «Ընտանիք»  մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի պարուսույց Ալվարդ Մկրտչյանը պարգևատրվեց շնորհակալագրով: Շնորհավորում ենք Ալվարդ Մկրտչյանին և ցանկանում հաջողություններ և նորանոր աշխատանքային ձեռքբերումներ: Տնօրինություն  
29/04/2022
«Հույժ գեղեցիկ և երգել ձեռամբ. այսպես է պատմահայր Խորենացին նկարագրում Նազենիկին»։ Սա պարի և հայ պարուհու մասին մեզ հասած առաջին գրավոր խոսքն է։ Սակայն պարը գոյություն ունի հնագույն ժամանակներից ի վեր. կրոնական, աշխատանքային, որսորդական և այլ ծեսեր ուղեկցվում էին ոչ միայն երգ-երաժշտությամբ, այլ նաև պարով․ Ապրիլի 29-ին Պարի միջազգային օրվան նվիրված «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Պարենք միասին» գեղարվեստական միջոցառում։ Միջոցառման նպատակն ու խնդիրն էր արժևորել... Read more
25/04/2022
«Պատմության ստվերներ» խորագրով ցուցահանդես․ Աշխատանքների հեղինակներ՝ գեղանկարչության և մանրանկարչության խմբակների սաներ Խմբավարներ՝ Արթուր Մուրադյան, Վարդևար Շամամյան