You are here

Նորություններ

09/09/2022
Սեպտեմբերի 9-ին՝ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում  տեղի ունեցավ «Հայկական ազգային երաժշտական գանձարան» խորագրով համերգ միջոցառում։ Համերգի կատարողական ցանկում ընտրվել էին հայկական ավանդական երաժշտարվեստում հայտնի ստեղծագործողների գոհարները: Համերգային միջոցառմամբ  արժևորվեցին հայկական ազգային երաժշտարվեստի գոհաները, գնահատվեց հայկական ազգային երաժշտական գանձարանը, հնչեցին հայկական ռիթմերով համեմված պարերգեր և պարեղանակներ՝ դուդուկի և դհոլի ռիթմիկ ելևէջների... Կարդալ ավելին
05/09/2022
Սեպտեմբերի 5-ին Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում  «Ընտանիք» կենտրոնն անցկացրեց  «Ծիածանն ափի մեջ» խորագրով ցուցահանդես:  Կենտրոնի կվիլինգի և վիտրաժային նկարչության խմբակների սաների ձեռքի  աշխատանքները  հետաքրքրեց  նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների  կենտրոն հաճախող դեռահասներին, ովքեր հիացած մասնակցեցին ցուցահանդեսին և իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին կենտրոնի սաներին՝  աշխատանքների  կատարման տեխնիկային ծանոթանալու... Կարդալ ավելին
02/09/2022
ՀՀ  ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնը սեպտեմբերի 2-ին Գյումրու օրվան նվիրված ամենամյա տոնակատարությանը ներկայացավ «Գյումրին արհեստների և արվեստների քաղաք» խորագիրը կրող հետաքրքիր ցուցահանդեսով: Մասնակցության նպատակն էր սաների ստեղծագործ  աշխատանքների միջոցով  ներկայացնել գյումրվա ինքնատիպ կոլորիտը, առաջացնել հետաքրքրություն Գյումրիին  բնորոշ արհեստի ու արվեստի նկատմամբ, զարգացնել սաների ազատ և ինքնուրույն ստեղծագործելու ունակություններն ու կարողությունները, արժևորել հին... Կարդալ ավելին
26/07/2022
Հայ Առաքելական եկեղեցին՝ հուլիսի 24-ին, նշեց Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Այլակերպության տոնը։ Վարդավառը Հայ առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Այն շարժական տոն է և նշվում է Զատկից 98 օր հետո: Տոնի հոգևոր խորհուրդի և ժողովրդական ավանդույթներով համեմված տոնակատարությունների մասին հուլիսի 26-ին «Ընտանիք» կենտրոնի պարարվեստի խմաբկի սաները գեղարվեստական հետաքրքիր միջոցառում անցկացրին։ Միջոցառմանը սաները ներկայացրին ազգային և հոգևոր տոնի խորհուրդը, վեր հանեցին... Կարդալ ավելին
20/07/2022
https://www.aliqmedia.am/2022/07/20/73401/?fbclid=IwAR1vJhvwwhCM3HYvLjgpmxqtXMdPeThb1vXc-s6y3cYRHdw0CpjOBC4hHRE
15/07/2022
ՀՀ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն իր հարկի տակ հյուրընկալել է տարիների գործընկերությունը, բարեկամական ամուր կամուրջ ստեղծած, Ջավախք աշխարհի հայապահպանության գործում մեծ ներդրում, ավանդ ունեցող՝ Ախալքալաքի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնի հարազատ դարձած գործընկերներին։ Ջավախքի Երիտասարդական կրթամշակութային հաստատությունների և Գյումրիի «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի միջև փոխհամագործակցությունն ունի ավելի քան 10-ամյա պատմություն։ Այս տարիներին փորձի փոխանակման, մանկավարժների... Կարդալ ավելին
09/07/2022
«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում սաները մասնակցեցին՝ կրոսավազքի, արգելագոտու հաղթահարում՝ համալիր վարժության, տեղեկության հաղորդման, հրում վարժության։ Դեռահասները կոփվեցին, հետևեցին ֆիզիկական պատրաստվածությանը: Անցկացվեց սպորտլանդիա, միջխմբային և անհատական սպորտային մրցումներ` վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտբոլ, բադմինտոն, լող, որոնց միջոցով դեռահասները ցուցադրեցին իրենց մարզական կարողություններն ու ֆիզիկական պատրաստվածությունը։ Մրցույթներն... Կարդալ ավելին
07/07/2022
«Հայրենասիրությունը՝ հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով պատանեկան ամառային դպրոցում ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները կիսվեցին իրենց գիտելիքներով։ Գործնական աշխատանքներում՝ ուսանողները պատրաստեցին իտալական խոհանոցի համեղ կերակուրները։ Գործընթացին ակտիվ մասնակցեցին նաև ճամբարական մյուս դեռահասները։
06/07/2022
«Հայրենասիրությունը` հզոր հայրենիքի երաշխիք» խորագրով հայրենասիրական պատանեկան ամառային դպրոց ծրագրի շրջանակում կազմակերպվեց ճանաչողական էքսկուրսիան «Լոռի բերդ» պատմամշակութային արգելոց-քաղաքատեղի: Դեռահասները նոր բացահայտումներ կատարեցին և արժևորեցին  հայ մշակութային արժեքներիի կարևորությունը:  
05/07/2022
Ամառային դպրոց-ճամբարի մասնակիցները խարույկի շուրջ՝ հայրենասիրական երգերի կատարումներով հրաժեշտ են տվել միմյանց։ Ճամբարի ընթացքում անցկացված՝ սեմինարներին, քննարկումներին, վարպետաց դասերին, սպրոտային մրցույթներում լավագույն արդյունքներ, ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար դեռահասներն արժանացել են պատվոգրերի,իսկ համագործակցող ընկերություններին շնորհվել են շնորհակալագրեր։