ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մարտի 24-ին` «Նայենք աշխարհին պայծառ աչքերով» խորագրով ցուցահանդեսի բացմամբ մեկնարկվեց մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների շարքը:
Միջոցառման նպատակն էր սաների մոտ զարգացնել գեղագիտական ճաշակը, ներկայացնել նրանց ստեղծագործական ունակությունները:
Ցուցահանդեսին ներկայացված էին կենտրոնի վիտրաժային նկարչության խմբակի սաների պատրաստի աշխատանքները և կատարվող գործերի էսքիզները: Նրանք իրենց ստեղծագործությունները նվիրեցին հայ կանանց ու մայրերին:
Ներկաները տեսանյութի միջոցով ծանոթացան վիտրաժային նկարչության տեխնիկային և կատարման փուլերին: Խմբակի սաները ներկայացրին արվեստի այս ճյուղին բնորոշ առանձնահատկությունները և կենցաղում դրա կիրառելիությունը:
Ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցահանդեսը և իրենց հիացմունքն արտահայտեցին սաների ձեռք բերած կատարողական ունակությունների վերաբերյալ:
Ն. Սնխչյան
25/03/2017