You are here

Մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների մեկնարկ «Ընտանիք» կենտրոնում

ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մարտի 24-ին` «Նայենք աշխարհին  պայծառ աչքերով» խորագրով ցուցահանդեսի բացմամբ մեկնարկվեց մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված միջոցառումների շարքը: 
Միջոցառման նպատակն էր սաների մոտ զարգացնել գեղագիտական ճաշակը, ներկայացնել նրանց ստեղծագործական ունակությունները:
Ցուցահանդեսին ներկայացված էին կենտրոնի վիտրաժային նկարչության խմբակի սաների պատրաստի աշխատանքները և կատարվող գործերի էսքիզները: Նրանք իրենց ստեղծագործությունները նվիրեցին հայ կանանց ու մայրերին:
Ներկաները տեսանյութի միջոցով ծանոթացան վիտրաժային նկարչության տեխնիկային և կատարման փուլերին: Խմբակի սաները ներկայացրին արվեստի այս ճյուղին բնորոշ առանձնահատկությունները և կենցաղում դրա կիրառելիությունը: 
Ներկաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ցուցահանդեսը և իրենց հիացմունքն արտահայտեցին սաների ձեռք բերած կատարողական ունակությունների վերաբերյալ:
 
Ն. Սնխչյան
 
 
   
25/03/2017