Առաջնությանը մասնակցեցին 110 մարզիկներ Ռուսաստանից, Վրաստանից, Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաև «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի մարտական արվեստ խմբակի սաները: Մրցաշարին մասնակից 7 սաներ գրավեցին մրցանակային տեղեր. 2 սան դարձան արծաթե մեդալակիր՝ զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը, իսկ 5 սան՝ բրոնզե մեդալակիր՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: Մասնակիցները պարգևատրվեցին նաև պատվոգրերով:
Որպես գլխավոր մրցավար ընտրված էր «Ընտանիք» կենտրոնի մարտական արվեստի խմբակի խմբավար, Կյոկուշինկայ կարատե դո-ի սև գոտի առաջին դան Սարգիս Վարդանյանը, որը մրցաշարի ավարտին պարգևատրվեց պատվոգրով` որպես լավագույն մրցավար:
Ս. Վարդանյան
![](/sites/default/files/u35/vopshem%201.jpg)
![](/sites/default/files/u35/vopshem%202.jpg)
10/04/2017