ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմակերպվում է «Սասնա Ծռեր» և «Բեոուլֆ» էպոսների ֆիլմերի դիտումներ և խաղ-վիկտորինա` հետևյալ ժամանակացույցով.
• մարտի 20-ին, ժամը՝ 15:00-ին, անգլերեն լեզվով «Բեոուլֆ» էպոսի ֆիլմի դիտում, խմբային վերլուծություն և քննարկումներ,
• մարտի 21-ին, ժամը՝ 15:00-ին, «Սասնա Ծռեր» էպոսի՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր» ճյուղերի ֆիլմի դիտում, խմբային վերլուծություն և քննարկումներ,
• մարտի 22-ին, ժամը՝ 15:00-ին, «Սասնա Ծռեր» էպոսի «Սասունցի Դավիթ» և «Փոքր Մհեր» ճյուղերի ֆիլմի դիտում, խմբային վերլուծություն և քննարկումներ,
• մարտի 23-ին, ժամը՝ 15:30-ին, «Դյուցազներգություն» խորագրով ամփոփիչ վիկտորինա:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
Տնօրինություն
12/03/2018