Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ապրիլի 3-ից 13-ը իրականացրեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի 2-րդ փուլը՝ Շիրակի մարզի գյուղական համայնքներում։
Արհեստի և արվեստի տարբեր ճյուղերի վերաբերյալ «Մասնագիտական կողմնորոշման» դասընթացներ անցկացվեցին Աղին, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Մարալիկ, Ջրափի, Բագրավան, Ձորակապ, Աշոցք և Հայկաձոր համայնքների միջնակարգ դպրոցներում՝ խեցեգործություն, ասեղնագործություն, վիտրաժային նկարչություն, կարպետագործություն, ուլունքագործություն, կարպետագործություն, մանրանկարչություն, գեղանկարչություն, արծաթագործություն, քվիլինգ, բատիկա, փայտարվեստ, պարարվեստ, մարտարվեստ մասնագիտությունների գծով։
Համայնքների սաները, մանկավարժները, ծնողներն ու բնակիչները ծրագրի վերաբերյալ արտահայտեցին իրենց գոհունակությունը, տպավորություններն ու առաջարկությունները, որոնք ներկայացված են ստորև։
14/04/2018